Առավոտյան ընդհանուր պարապմունք

Նախապատրաստվում ենք Կոմիտասյան մեդիաուրբաթ համերգ պարապմունքին

Իրականացվող ուսումնական նախագծեր.

Տիեզերք

Կոմիտասյան օրեր

Մայրենի և լեզվագործունեություն
Շաբաթվա ստեղծագործություններն են.

Կոմիտաս. Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,

Դողաց, սողաց,

Արյուն-ամպից քող կապեց։

Վառեց լեռան լանջ,

Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Կոմիտաս. Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,

Ոսկի տերև դարսելով

Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,

Վայուն–մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

Կոմիտաս. Բաղձանք

Ձայնիկ ունիմ՝

Հայուն-մայուն,

Սըրտիդ բունեմ

Կայուն-մայուն.

Ո՛վ իմ թեւիկ,

Տո՛ւր իմ հեւիկ.

Թըռչեմ երթամ…

Կոմիտաս. Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

Մաթեմատիկական և տրամաբանական գործունեություն
Բանավոր մաթեմատիկա, բանավոր համրանք, թվերի կազմությունը /տասնյակներ և միավորներ/, երկնիշ թվեր, գոծողություններ երկնիշ թվերի հետ, գումարում և հանում երկնիշ թվերի հետ՝ առանց կարգային անցման, հաջորդականություններ և օրինաչափություններ:

Տրամաբանական խնդիրներ

Երաժշտություն

«Արև, արև, արի դուս»

«Արև, արև դուրս արի», «Արև, արև, եկ, եկ»

«Ա՜յ արևը»

Պարերի ուսուցում.

Կոմիտաս Շորոր

Խամխամա

Ես և շրջակա աշխարհը

  • Ծանոթանում ենք տիեզերքում ապրող մարմինների հետ. արև, լուսին և աստղեր
    Սկզբում պատմում ենք այն ամենը ինչ գիտենք նրանց մասին, իսկ հետո դիտում և ընթերցում նյութեր արևի, լուսնի և աստղերի մասին:

Տեխնոլոգիական գործունեություն

  • Մեդիաուրբաթի հագուստի ձևավորում, թևնոցների պատրաստում

Շախմատ

Շախմատի սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիրների քննարկում

Մարմնակրթություն

  • Հեծանվավարություն, խաղեր ավազահրապարակում
  • Լողի պարապմունք Արևմուտքի փակ լողավազանում

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Միջավայրի խնամք. հերթապահություն բակում, սենյակային բույսերի ջրում, խնամք

Սովորողի ընտրությամբ գործունեություն

 

Advertisements