Ժամանակահատվածը` նոյեմբերի 13-17
Մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ

Օգտագործվող միջոցներ-ձայնագրիչ, ֆոտոխցիկ, google որոնողական համակարգի օգտագործում

Հետազոտական աշխատանքներ.

  • Հարցազրույցի նախնական հարցերի կազմում
  • Google որոնողական համակարգից տվյալների հավաքում և մշակում

Նախագծի նպատակը և խնդիրները.

  • Տրված թեմայով հարցեր կազմելու հմտությունների ձևավորում
  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մաթեմատիկական հմտությունների զարգացում
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը.

Նախապես համացանցի օգնությամբ  փնտրում ենք տեղեկություններ, կազմում հարցազրույցների շարք: Երևակայում և ստեղծագործում ենք հետևյալ հարցերի վերաբերյալ.
Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
Իմ դպրոցը, կրթահամալիրը
Իմ սեբաստացի ընտանիքը
Քանի՞ սեբաստացի կա իմ ընտանիքում
Ինչպիսին են լինում սեբաստացիները /սեբաստացի մայրիկը, հայրիկը, ուսուցիչը, սովորողը…/

Մայրենի

  • Կրթահամալիրի սեբաստացի սովորողները, հարցազրույցների շարք
  • Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածուի ստեղծում /ուսուցիչների, սովորողների …./
  • Հիմնադիրները
  • Ծնողները
  • Սովորողները

Դասարանում  սովորողները  բաժանվելով  խմբերի իրակացնում են աշխատանքները: Ամեն մի խումբ պատասխանատու է լինում մի աշխատանքի` մեկը պատասխանատու է հարցի պատասխանի որոնման, մյուս խումբը` համապատասխան նկարի, երրորդ խումբը ներկայացման համար: Այսպիսով ամբողջ դասարանը ստեղծում է մեկ ամբողջական նյութ:

Մաթեմատիկա

Նախապես հանձնարարվում է հաշվել  դասարանի սովորողների ընտանիքներում քանի՞ սեբաստացի կա: Նախապես իմանալով տեղեկություններ սեբաստացիների թվի վերաբերյալ, դասարանում կատարում ենք հետևյալ մաթեմատիկական աշխատանքները.

  • Ամենափոքր սեբաստացին
  • Ամենատարիքով սեբաստացին
  • Ամենահին սեբաստացին
  • Ամենանոր սեբաստացին
  • Հաշվել ընտանիքի սեբաստացի անդամներին
  • Հաշվել, թե դասարանի և ընտանիքների բոլոր սեբաստացիները միասին քանի տարեկան են
  • Դասարանի ամենամեծ և ամենափոքր սեբաստացին

Սովորողներն արդյունքները ներկայացնում են տարբեր աղյուսակների և գծապատկերների տեսքով, կազմում նաև խնդիրներ:

Advertisements