Առավոտյան ընդհանուր պարապմունք

Իրականացվող ուսումնական նախագծեր.

Տիեզերք

Խնկոյանական օրեր

Մայրենի և լեզվագործունեություն

Սովորում, բեմադրում և խաղում ենք Խնկոյանի ոտանավորներն ու ստեղծագործությունները:
Զրուցել Աթաբեկ Խնկոյանի մասին, պարզել սովորողների ունեցած ինֆորմացիան: Պարզել՝  արդյոք սովորողներին ծանոթ են ոտանավորներն ու ստեղծագործությունները:
Համացանցում որոնել իրենց իմացած  ստեղծագործությունների մեդիատարբերակները, մեդիանյութերը, դիտել դրանք, քննարկել:

Շաբաթվա ստեղծագործություններն են.

Աթաբեկ Խնկոյան. Փեսացու մուկը

Աթաբեկ Խնկոյան. Ծիածան

  • Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ
    Ընթերցում և ծանոթանում ենք ստեղծագործություններին, բացատրում անհասկանալի բառերը
  • Գրական ստեղծագործությունները յուրացնում ենք խաղ-բեմականացման միջոցով
  • Հեքիաթը, ոտանավորը նկարում որպես՝ պատմություն-նկար, հատված-նկար, նախադասություն-նկար:

Մաթեմատիկական և տրամաբանական գործունեություն

Բանավոր մաթեմատիկա, բանավոր համրանք, թվերի կազմություն /տասնավորներ և միավորներ, երկնիշ թվեր, գործողություններ երկնիշ թվերով, գումարում և հանում երկնիշ թվերով՝ առանց կարգային անցման/, հաջորդականություններ և օրինաչափություններ:

Էլեկտրոնային խաղեր

Ես և շրջակա աշխարհը

Խնամում ենք մեր բակը և պարտեզը, ներկայացնում նկարաշարերի տեսքով:

Երաժշտություն, պարուսուցում

Երաժշտության ունկնդրում, Փափուրի ազգային պարի ուսուցում:

Տեխնոլոգիական գործունեություն

Աշխատանք տարբեր նյութերի համադրումով: Տարբեր նյութերից և իրերից պատրաստում ենք տիեզերական մարմիններ, ստեղծում Տիեզերք:

Շախմատ. առաջադրանքներ

Մարմնակրթություն

  • Հեծանվավարություն, խաղեր ավազահրապարակում
  • Լողի պարապմունք Արևմուտքի փակ լողավազանում

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Միջավայրի խնամք. հերթապահություն բակում, սենյակային բույսերի ջրում, խնամք

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Advertisements