Ս Արամ

Կար-չկար մի Տիեզերք կար: Տիեզերքում բոլորը ժպիտով էին բարևում իրար, ժպիտով խաղալիքներ էին տալիս երեխաներին, գույնզգույն պաղպաղակ ու մրգեր էին բաժանում: Տիեզերքում ծաղիկները ժպտում էին ու իրենք ընտրում, թե ում մոտ գնան: Արևներն այնտեղ գունավոր էին, իսկ աստղերը ցերեկներն էլ էին շողշողում: Այնտեղ մարդիկ շատ ուրախ էին ու գոհ: Տիեզերքի անունը Ժպիտ էր:

Արամ Սարքիսսյան

Advertisements