Աշնանային միջօրե էր: Նանկինում, Ցիվանցեզե փողոցի տներիցմեկում, արմունկները  սեղանին հենած` չինացի գունատ աղջիկընստած ձմերուկի կորիզ էր չրթում, որ վերցնում էր լաքապատսկուտեղից:

Սեղանի վրա դրված լամպը տամուկ լույս էր արձակում, որը ոչայնքան խավարն էր ցրում, որքան ընդգծում էր սենյակի խղճուկտեսքը: Անկյունում, պատռված պաստառներով պատված պատիմոտ, վրան անփութորեն բրդե ծածկոց նետված շաքարեղեգեմահճակալի վերևում, փոշոտ առագաստ էր կախված: Սեղանի մյուս կողմում կարծես մոռացված, հին աթոռ էր: Ամենաուշադիրաչքն անգամ այդ իրերից բացի չէր կարող գտնել որևէ այլ բան, որ կարող էր ծառայել իբրև սենյակի զարդարանք:

Բայց աղջիկը ստեպստեպ դադարում էր չրթել և իր վճիտ աչքերով ակնապիշ նայում էր դիմացի պատին, իրոք, ուղիղ նրահայացքի դիմաց կեռիկից համեստորեն կախված էր փոքրիկ բրոնզե խաչելությունը, որի վրա աղոտ գծագրվում էր լայն բացվածձեռքերով խաչված Քրիստոսը: Ամեն անգամ, երբ աղջիկը նայում էր Հիսուսին, իր երկար թերթերունքների տակ թաքչող թախծիարտահայությունը մի ակնթարթ անհետանում էր, և դրա փոխարեն նրա աչքերի մեջ բոցկլտում էր միամիտ հույսի շողը: Բայցաղջիկն անմիջապես փախցնում էր հայացքը, հոգոց հանում, հոգնած թոթվում սև մետաքսե զգեստի մեջ ամփոփված ուսերը ևնորից սկսում եռանդով ձմերիկի կորիզ չրթել:

Աղջիկը Սուն Ցզին-հուան էր, 15-ամյա պոռնկուհին, որը ծայրը ծայրին հասցնելու համար այս սենյակում գիշերային հյուրերէր ընդունում: Ցինվայի բազմաթիվ պոռնկուհիների մեջ Սունի նման արտաքին ունեցողներն, անշուշտ, շատ էին: Բայց խիստկասկածելի էր, որ նրանց մեջ գտնվեր Սունի նման հեզ ևս մեկը: Նա, ի տարբերություն` ուրիշ ծախու կանանց, ստա;ոս ուգռեհիկ չէր, նա ուրախ ժպիտով զվարճացնում էր հյուրերին, որոնք ամեն գիշեր այցելում էին նրա մռայլ սենյակը: Եվ եթենրանց վարձատրությունը հազարից մեկ պայմանավորվածից ավելին էր լինում, նա ուրախանում էր, որ կկարողանա հորը` իրմիակ հարազատին, հյուրասիրել նրա սիրած սակեի ևս մի բաժակով:

Ցզին-հուայի այսպիսի վարքագիծն, իհարկե, բացատրվում էր նրա նմավորությամբ, բայց կար նաև ուրիշ հանգամանք. Նամանկուց կաթոլիկական հավատք էր ընդունել, այդպես էր նրան դաստիարակել հանգուցյալ մայրը, և պատից կախվածխաչելությունը դրա վկայությունն էր:

Ի դեպ ասած, մի անգամ, հետաքրքրությունից դրդված, նրա մոտ գիշերեց երիտասարդ ճապոնացի մի զբոսաշրջիկ, որ եկել էրՇանհայի գարնանային ձիարշավը տեսնելու և միաժամանակ Հարավային Չինաստանի բնապատկերներով հիանալու համար:Եվրոպական կոստյումով, սիգարն ատամների արանքում, նա անփութորեն գրկեց իր գոգին նստած Ցզին հուայի փոքրիկմարմինը, և, պատահաբար նկատելով խաչելությունը, կոտրտված չինարենով անվստահ հարցրեց.

-Դու ի՞նչ է, քրիստոնեուհի՞ ես:

-Այո, ես մկրտվել եմ հինգ տարեկանում:

-Եվ այսպիսի արհեստո՞վ ես զբաղված:

Նրա ձայնի մեջ ծաղրանք կար, բայց Ցզին-հուան, իր սև սաթե մազերով ծածկված գլուխը դրեց նրա ձեռքին և ժպտաց, ինչպեսմիշտ, բարի ժպիտով, որից մերկանում էին նրա մանրիկ, համաչափ ատամիկները:

-Ախր, եթե ես չզբաղվեի այս արհեստով, և’ ես, և’ հայրս սովից կմեռնեինք:

-Իսկ քո հայրը ծե՞ր է:

-Այո… Նա հազիվհազ է ոտքի վրա մնում:

-Բայց… Մի՞թե դու չես հասկանում, որ այս արհեստով` դու երկնքի չես արժանանա:

-Ոչ:-Թռուցիկ նայելով խաչելությանը` Ցզին-հուան մտախոհ արտաբերեց.-Ես կարծում եմ, որ Քրիստոսը երկնքում ինքն էլ,հավանաբար, գիտե, թե ինչ կա իմ սրտում: Այլապես տերը կլիներ Յաոցսյակաոյի բաժանմունքի ոստիկաններից մեկը:

Երիտասարդ ճապոնացին ժպտաց: Նա ձեռքերը կոստյումի գրպանները տարավ, հանեց մի զույգ նեֆրիտե ականջօղեր ևամրացրեց աղջկա ականջաբլթակներին:

-Այս ականջօղերը ես գնել էի, որ Ճապոնիայում նվեր տամ, բայց քեզ եմ նվիրում` ի հիշատակ այս գիշերվա:

Իսկապես էլ, այդ գիշերվանից Ցզին-հուան լի էր մի տեսակ խաղաղ վստահությամբ:

Բայց մեկ ամիս անց այդ թշվառն, ավաղ, հիվանդացավ. նրա մարմնի վրա հայտնվեցին չարորակ սիֆիլիսային խոցեր: Իմանալովայդ մասին` նրա գործընկերուհին խորհուրդ տվեց օպիումով օղի խմել, վստահեցնելով, որ դրանից ցավը մեղմանում է: Հետո միուրիշ ընկերուհի` Մաո Ին-չունը, պատրաստակամորեն նրան նվիրեց «գունլանվանի» և «ցզյալումիի» մնացորդներ, որոնցիցինքն էլ էր օգտագործել: Բայց չնայած Ցզին-հաուն ապրում էր մեկուսի, հյուրեր չէր ընդունում, առաղջությունը ոչ մի կերպ չէրլավանում:

Եվ ահա մի անագամ Չեն շան-չան, այցելելով Ցզին-հուային, լիակատար համոզվածությամբ նրան (հաստատ սնահավատությանվրա հենված) բուժման մի եղանակ սովորեցրեց.

-Քանի որ քո հիվանդությունը քեզ է անցել հյուրերից, դու էլ այն պետք է մեկ ուրիշ վերադարձնես: Եվ այդ ժամանակ երկու-երեք օրից կառողջանաս:

Ցզին-հուան նստած էր` ձեռքն այտին հենած, և նրա դեմքի ճնշված արտահայտությունը չէր փոխվում: Բայց, ըստ երևույթին,Շան-չայի խոսքերը նրա մեջ հետաքրքրություն առաջացրեցին, և նա հարցրեց.

-Իրո՞ք:

-Դե, իհարկե, ճիշտ եմ ասում: Քույրս էլ ոչ մի կերպ չէր լավանում, ինչպես հիմա` դու: Բայց հենց հիվանդությունը փոխանցեցհյուրին` առողջացավ:

-Իսկ հյու՞րը:

-Հյուրի~ն է խղճում: Ասում են` այդ հյուրը հիվանդությունից կուրացել է: Բայց մե՞զ ինչ:

Երբ Շան-չան հեռացավ, և Ցզին-հուան մենակ մնաց, ծնկի իջավ խաչելության առաջ և աչքերը հառելով խաչված Քրիստոսին`սկսեց ջերմեռանդորեն աղոթել.

-Տեր Հիսուս, որ երկնքում ես: Ես զբաղվում եմ այս ատելի արհեստով, որպեսզի կերակրեմ իմ հորը: Բայց իմ արածըխայտառակում է միայն ինձ, և ուրիշ ոչ ոքի ես վատություն չեմ անում: Դրա համար ես կարծում եմ, որ եթե մեռնեմ հենցայսպիսին, միևնույն է, ես կընկնեմ երկինք: Բայց հիմա ես կարող եմ շարունակել, եթե միայն իմ հիվանդությունը փոխանցեմուրիշի: Ուրեմն, թեկուզ ես ստիպված լինեմ սովամահ լինել (և այդ ժամանակ իմ հիվանդությունն էլ կանցնի), ես պետք է ոչոքի հետ անկողին չմտնեմ: Թե չէ ես իմ երջանկության համար կկործանեմ ուրիշի, որն ինձ ոչ մի վատություն չի արել: Բայցես, վերջիվերջո, կին եմ: Ես կարող եմ ինչ-որ պահի տրվել գայթակղությանը: տեր Հիսուս, որ երկնքում ես: Խնդրում եմ,պահպանիր ինձ: Թեզանից բացի ես ոչ մի հույս չունեմ:

Ընդունելով այսպիսի որոշում` Ցզին-հուան, չնայած Շան-չայի և Ին-չուայի հորդորներին, այլևս հյուր չէր ընդունում, և եթեպատահում էր` իր հին ծանոթ տղամարդկանցից էին գալիս, Ցզին-հուան պարզապես նստում էր, ծխում, զրուցում` կատարելովնրանց և ոչ մի ցանկությունը:

-Ես սարսափելի հիվանդություն ունեմ: Եթե դուք պառկեք ինձ հետ` այն կկպչի նաև ձեզ,- ասում էր նա միշտ, երբ հարբածհյուրը փորձում էր բռնությամբ տիրել նրան: Նման դեպքերում նա չէր ամաչում նույնիսկ իր խոցոտ ամոթույքը ցույց տալ: Այդպատճառով այցելությունները կամաց-կամաց դադարեցին: Եվ ապրելը օրեցօր դարձավ ավելի դժվար:

Այդ երեկո նա երկար նստեց` սեղանին թիկնած, ոչինչ չանելով և մտախոհ նայելով իր դիմաց: Հյուրերն առաջվա պես չէինայցելում նրան: Գիշերը մոտենում էր, ամեն ինչ լռել էր, և Ցզին-հուայի ականջներին էր հասնում միայն ծղրիդներիերգեցողությունը: Իսկ քարե հատակով, չջեռուցվող սենյակում սաստկացող ցուրտը ջրի նման թափանցիկ նախ նրա մետաքսեկոշիկների, ապա դրանք նուրբ գրկած տոտիկների մեջ:

Ցզին-հուան որոշ ժամանակ նայում էր լամպի տամուկ լույսին, ապա ցնցվեց և թույլ հորանջեց: Գրեթե հենց այդ պահիններկված դուռը թափով բացվեց, և ներս մտավ անծանոթ օտարերկրացի: Երևի այն բանից, որ դուռը թափով բացվեց, լամպիլույսը հանկարծ թրթռաց, բռնկվեց, և կիսամութ սենյակը լուսավորվեց տարօրինակ կարմիր լույով: Ոտքից-գլուխ այդ կարմիրովլուսավորված հյուրը մի քայլ ետ գնաց և փակեց դուռը: Ցզին-հուան վեր կացավ և զարմացած նայեց անծանոթ օտարերկրացուն:Հյուրը կլիներ երեսունհինգ տարեկան: Նա արևավառ, մորուքավոր և խոշորաչյա տղամարդ էր` սրճագույն բծերով կոստյումով ևնույնիսկ սև կեպիով: Միայն մի բան էր անհասկանալի, թեև նա, անտարակույս, օտարերկրացի էր, բայց, որքան էլ տարօրինակէ, նրա տեսքից անհնար էր որոշել` ասիացի՞ է արդյոք նա, թե՞ եվրոպացի: Կեպիի տակից դուրս պրծած սև մազերով, հանգածծխամորճն ատամների արանքում, շեմքի մեջ կանգնած` նրան կարելի էր դնել մահու չափ հարբած անցորդի տեղ, որը սխալմամբէ այստեղ հայտնվել:

-Ձեզ ի՞նչ է հարկավոր,- գրեթե նախատինքով հարցրեց փոքր-ինչ վախեցած Ցզին-հուան` չհեռանալով սեղանի մոտից: Հյուրըթափահարեց գլուխը, ինչ-որ, ինչ-որ անհասկանալի բան ասաց օտար լեզվով: Ի պատասխան` Ցզին-հուան գլուխը թափ տվեց,ինչից լամպի լույսի տակ առկայծեցին նրա նեֆրիտե ականջօղերը:

Տեսնելով, թե ինչպես է աղջիկը խոժոռել իր սիրուն հոնքերը` հյուրը հանկարծ բարձր քրքջաց, անբռնազբոսիկ շարժումովհանեց կեպին և օրորվելով ուղղվեց նրա մոտ: Թուլացած նստեց դիմացի աթոռին: Այդ պահին Ցզին-հուային հանկարծ նա թվացայնքան հարազատ ու մտերիմ, կարծես վաղուց ճանաչել է նրան, ուղղակի չի հիշում` որտեղ և երբ: Հյուրն առանցձևականությունների մատները խրեց սկուտեղի ձմերուկի կորիզների մեջ, բայց չչրթեց, այլ սկսեց ուշադիր նայել Ցզին-հուային,ձեռքի տարօրինակ շարժումներով և իր օտար լեզվով փորձելով ինչ-որ բան հասկացնել: Ցզին-հուան չհասկացավ նրա բառերիիմաստը, բայց աղոտ կռահեց, որ հյուրը գիտե, թե ինչով է զբաղվում ինքը: Չինարեն չհասկացող օտարերկրացիների հետ երկարգիշերներ անցկացնելը Ցզին-հուայի համար սովորական բան էր: Այդ պատճառով նա նորից նստեց և իր սովորույթի համաձայնբարեհոգի ժպտալով սկսեց շատախոսել` իր խոսքը համեմելով հյուրին բոլորովին անհասկանալի կատակներով: Բայց հյուրըամեն երրորդ բառի վրա այնպես էր հռհռում, կարծես իրոք հասկանում էր, և ձեռքերն ավելի եռանդուն էին«խոսում»: Հյուրիցօղու հոտ էր փչում, բայց նրա հարբած կարմիր երեսը առնացի կենսական ուժից այնպես էր փայլփլում, որ լուսավորվում էր ողջխղճուկ սենյակը: Համենայնդեպս, Ցզին-հուայի աչքին մինչ այդ իր տեսած բոլոր օտարերկրացիների մեջ ամենագեղեցիկն էր`չխոսելով այլև Նանկինի իր ծանոթների մասին: Այսպես թե այնպես, բայց նա չէր կարողանում չմտածել, թե նախկինումհանդիպել է այդ տղամարդուն: Նայելով ճակատին թափված նրա սև գանգուրներին և անընդհատ զվարթ ժպտալով` Ցզին-հուանջանում էր հիշել, թե որտեղ է այդ դեմքը տեսել:

«Արդյո՞ք նա չէ, որ իր գեր կնոջ հետ գետանավով էր եկել: Բայց` ոչ, նա շատ ավելի շիկահեր էր: Իսկ գոցե նա՞ է, որլուսանկարեց Ցինվայում Կուն-Ցզիի դամբարանը: Բայց նա, կարծես թե, ավելի տարիքով էր: Այո, այո մի անգամ ես տեսել եմ.Լիդացյաոյում, կամրջի մոտ, հենց ռեստորանի դիմաց, ամբոխ էր հավաքված, և մեկը իսկևիսկ այս մարդու նման, հաստմահակով խփում էր ռիկշայի մեջքին: Բայց… նրա աչքերը ոնց որ ավելի կապույտ էին»:

Մինչ Ցզին-հուան մտածմունքների մեջ էր` անծանոթը նույն զվարթությամբ լցրեց ծխամորճը, ծխեց, և սենյակը լցվեցանուշաբույր ծխով: Հետո հանկարծ նա ինչ-որ բան ասաց, ծիծաղեց, այս անգամ կամացուկ, և, բարձրացնելով երկու մատները,մոտեցրեց Ցզին-հուայի աչքերին, հասկացնելով «երկու» թիվը, որն, իհարկե, նշանակում էր երկու դոլար: Բայց Ցզին-հուան,որն այլևս հյուր չէր ընդունում, առաջվա պես ճարպկորեն չրթում էր և ի նշան մերժումի` երկու անգամ գլուխը տարուբերեց:Այդժամ հյուրը, փռվելով սեղանին, երեսը մոտեցրեց Ցզին-հուայի երեսին և արուօ աներկմիտ հայացքով նրա աչքերի մեջնայելով` բարձրացրեց երեք մատները:

Ցզին-հուան, բերանում դեռ ձմերուկի կորիզները, փոքր-ինչ ետ քաշվեց, և նրա դեմքը վրդովմունք էր ցույց տալիս: Հյուրն, ըստերևույթին, կարծեց, թե նա երկու դոլարով չի համաձայնվում: Մինչդեռ բոլորովին հնարավոր չէր նրան բացատրել, թե բաննինչն է, քանի որ նա չինարեն չէր հասկանում: Դառնորեն զղջալով իր թեթևամտության համար` Ցզին-հուան իր սառն աչքերը միկողմ թեքեց և կամա-ակամա տարուբերեց գլուխը:

Բայց անծանոթը թեթևակի ժպտաց և կարծես մի քիչ տատանվելով` չորս մատները բարձրացրեց և կրկին օտար լեզվով ինչ-որբան ասաց: Վերջապես համբերահատ եղած Ցզին-հուան դեմքն այտին հենեց` չկարողանալով նույնիսկ ժպտալ, բայց հենց այդժամանակ որոշեց , որ իրեն մնում է գլխով «ոչ» ասել այնքան ժամանակ, մինչև դա հյուրին հոգնեցնի: Բայց հենց այդ պահինհյուրի ձեռքի բոլոր հինգ մատները վեր բարձրացան:

Հետո երկար ժամանակ նրանք շարունակում էին զրուցել ձեռքերի շարժումների և դիմախաղի միջոցով: Մատ առ մատ համառորենբարձրացնելով առաջարկվող գինը` հյուրն ի վերջո ցույց տվեց, որ ինքը չի խնայի նունիսկ տասը դոլարը` պոռնկուհի համարպատկառելի գումար, չտատանեց Ցզին-հուային: Աթոռից վեր կենալով` նա հենվեց սեղանի կողքին, և երբ հյուրը շռայլորեն իրերկու ձեռքերի բոլոր մատները, զայրացած ոտքը խփեց գետնին և իրար ետևից գլուխը տարուբերեց: Եվ հենց այդ պահինխաչելությունը, չգիտես ինչու, պոկվեց կեռիկից և թեթև զնգոցով ընկավ քարե հատակին, Ցզին-հուայի ոտքերի մոտ:

Նա ձեռքն իսկուն մեկնեց և խաչելությունը խնամքով բարձրացրեց: Պատահաբար նրա աչքն ընկավ խաչված Քրիստոսի դեմքին,և, տարօրինակ բան` այդ դեմքը կարծես իր սեղանի մոտ նստած օտարերկրացու իսկական արտացոլումը լիներ:

«Ահա թե ինչու էր ինձ անընդհատ թվում, թե ես նրան նախկինում տեսել եմ, ախր, սա հենց տեր Քրիստոսի դեմքն է»:

Բրոնզե խաչելությունը կրծքին սեղմած` Ցզին-հուան ցնցված նայում էր հյուրին: Հյուրը, ում դեմքը գինուց կարմրատակել էր ևառաջվա պես լամպի լույսով լուսավորված էր, ժամանակ առ ժամանակ ծխամորճը բերանին էր մոտեցնում և բազմանշանակժպտում: Եվ նրա աչքերը չէին կտրվում Ցզին-հուայից, վերուվարելով նրա փոքրիկ մարմնով մեկ, ճերմակ պարանոցով ևականջներով, որոնց վրա փայլում էին նեֆրիտե ականջօղերը: Բայց Ցզին-հուային թվում էր, թե նույնիսկ այդ վիճակում հյուրցմի տեսակ վեհություն է ճառագում:

Մի քիչ սպասելով` հյուրը ծխամորճը բերանից հանեց և գլուխը բազմանշանակ խոնհարելով` ծիծաղաձայն ինչ-որ բան ասաց:

Այդ խոսքերը Ցզին-հուայի վրա հմուտ հմուտ հմայողի շշունջ ազդեցություն ունեցան: Արդյո՞ք նա չէր մոռացել իր մեծահոգիորոշման մասին: Խոնհարելով ժպտացող աչքերը և բրոնզե խաչելությունը կրծքին սեղմած` նա ամոթխած մոտեցավ խորհրդավորհյուրին:

Հյուրը տաբատի գրպանի մեջ արծաթե դրամները հաշվեց, որոշ ժամանակ հիացավ առաջվա պես աչքերով ժպտացող Ցզին-հուայով, բայց հանկարծ նրա աչքերի մեջ կրակ բռնկվեց, նա վեր թռավ տեղից և ամուր գրկելով Ցզին-հուային` նրան սեղմեցօղեհոտ իր գրկում: Ցզին-հուան, ասես գիտակցությունը կորցրած, գլուխը ետ գցած, գունատ այտերը` հանկարծ շառագունած,հմայված նայում էր հյուրի աչքերին: Հասկանալի էր` նա այլևս չէր կարող կշռադատել` տրվե՞լ տարօրինակ օտարերկրացուն,թե՞ խույս տալ նրա համբյուրներից` նրան չվարակելու մտավախությամբ: Իր շրթունքները հանձնելով մազումորուքի մեջ կորածնրա բերանին` Ցզին-հուան գիտեր միայն մի բան. Նրա կուրծքը ափեափ լցված էր առաջին սիրո հայտնության բերկրանքով:

Մի քանի ժամ անց արդեն մարած լամպով սենյակում հազիվ լսելի էր ծղրիդների ձայնը, որն աշնանային թախիծ էր խառնումերկու քնածների երազային շնչառությանը: Եվ Ցզին-հուայի երազը, պոկվելով մահճակալի փոշոտ առագաստից, բարձրացավվեր, վեր, դեպի աստղաշատ և լուսնապսակ գիշերը:

…Ցզին-հուան նստած էր կարմիր սանդալենուց պատրաստված աթոռին և սեղանիկին դրված զանազան ուտեստներն էրճաշակում զույգ ձողիկներով: Ծիծեռնակի բույն, շնաձկան լողակ, խաշած ձվեր, ձկնապուխտ, տապակած խոզ, ձկնապուր…Անհաշիվ ուտելիքներ: Իսկ սպասքը կազմում էին երկնագույն լոտոսներով և ոսկեփայլ փյունիկներով ջրաներկված գեղեցիկափսեներ ու պնակներ: Նրա թիկունքում շղարշե վարագույրը ծածկում էր պատուհանը, որից անդին, ըստ երևույթին, գետ էրհոսում. Սենյակում լսելի էր գետի անընդհատ քչքչոցը և ուրախ ճողփանքի ձայնը: Ցզին-հուային թվում էր, թե նա գտնվում էմանկուց իրեն հարազատ Ցզինվայում: Բայց նա, անտարակույս, երկնքում էր, Քրիստոսի հարկի տակ:

Ստեպ-ստեպ Ցզին-հուան վայր էր դնում ձողիկները և դիտում էր շուրջը: Բայց ընդարձակ սենյակում միայն վիշապազարդսյուներ էին, կերակուրներից ելնող գոլորշով պատված խոշոր քրիզանթեմներով ծաղկամանները, և ուրիշ ոչ մի շունչ:

Եվ սակայն, բավական էր` ափսեն դատարկվեր, Ցզին-հուայի աչքի առաջ, չգիտես որտեղից, հայտնվում էր տաք բուրմունքարձակող մի նոր ուտելիք: Եվ հանակարծ տապակած կաքավը, որին նա դեռ չէր էլ հասցրել դիպչել, թևերը թափահարեց և շուռտալով գինու սափորը` հասավ առաստաղին:

Այդ ժամանակ Ցզին-հուան զգաց, որ ինչ-որ մեկը թիկունքից լռիկ մոտեցել է իր աթոռին: Այդ պատճառով, վայր չդնելովձողիկները, նա արագ ետ շրջվեց: Այնտեղ, որտեղ ըստ նրա, պետք է պատուհան լիներ, պատուհանի փոխարեն փայտիցպատրաստված մետաքսապատ աթոռին վեհորեն նստած էր անծանոթ օտարերկրացին, ատամների արանքում` ղեյլանի երկարբրոնզե ծխամորճ: Ցզին-հուան անմիջապես ճանաչեց այս գիշեր իրեն հյուր եկած օտարերկրացուն: Միայն թե հիմա նրագլխավերևում, մեկ ապակու հեռավորության վրա, նշմարվում էր նուրբ լուսապսակ, որ երեք օրական լուսին էր հիշեցնում:

Հենց այդ պահին, կարծես սեղանի վրայից դուրս պրծնելով, մեծ ափսեի մեջ հաըտնվեց ախորժաբեր ուտելիք: Նա իսկույնմեկնեց ձողիկները և ուզում էր համեղ պատառ վերցնել, բայց հանկարծ հիշեց ետևում նստած օտարերկրացուն և ուսի վրայովնայելով` ամոթխած հարցրեց.

-Դուք սեղանին չե՞ք մոտենա արդյոք:

-Ոչ, մենակ կեր: Եթե դու հիմա ուտես, քո հիվանդությունն այս գիշեր կչքանա:

Լուսապսակով օտարերկրացին այդ բառերը ասելիս ծխամորճը բերանից չէր հանել և ժպտում էր մի ժպիտով, որ լի էր անսահմանսիրով:

-Ուրեմն` դուք չե՞ք կամենում ուտել:

-Ե՞ս: Ես չեմ սիրում չինական խոհանոց: Դու դեռ ինձ չե՞ս ճանաչել: Հիսուս Քրիստոսը երբեք չինական կերակուր չի կերել:

Այս բառերից հետո նանկինյան Քրիստոսը դանդաղ վեր կացավ աթոռից և, մոտենալով թիկունքից, քնքշորեն համբուրեցապշահար Ցզին-հուայի այտը:

Ցզին-հուան դրախտային քնից արթնացավ, երբ սենյակն արդեն լցվում էր աշնանային պաղ այգաբացի լույսերով: Բայցմահճակալի փոշոտ, նավակաձև առագաստի տակ դեռ տաք կիսախավար էր: Այդ կիսամթի մեջ աղոտ ուրվագծվում էր մինչևբերանը հին, գունաթափ բրդե ծածկոցով փաթաթված Ցզին-հուայի դեմքը, և նա աչքերը դեռ բաց չէր արել: Հավանաբարգիշերային քրտինքից նրա յուղած մազերը կպել էին իրար և թափվել երեսին, իսկ կիսաբաց շրթունքների արանքից, ինչպեսբրնձահատիկներ, սպիտակին էին տալիս մանր ատամիկները:

Թեև Ցզին-հուան արթնացել էր, բայց նրա հոգին դեռ թափառում էր երազի դրվագներում` շքեղ քրիզանթեմների, տապակածկաքավների, Հիսուս Քրիստոսի պատկերներով… Սակայն առագաստի տակ ավելի ու ավելի շատ էր արևի լույս ընկնում` նրաերանելի անուրջներն ընդհատելով բիրտ իրականության հստակ գիտակցությամբ, այն բանի գիտակցությամբ, որ երեկ շաքարեղեգե այս մահճակալի վրա նա պառկել է խորհրդավոր անծանոթի հետ: «Բա որ հիվանդությունը կպչի նրա՞ն…»` այս մտքիցՑզին-հուան իրեն ահավոր վատ էր զգում, և նրան թվում էր, թե նա այս առավոտ ի զորու չի լինի նայել տղամարդու դեմքին:Բայց հանկարծ անհաղթահարելի ցանկություն ունեցավ տեսնել նրան. Գոնե մի անգամ էլ նրա արևավառ, սիրելի դեմքինչնայելը շատ ծանր կլիներ Ցզին-հուայի համար: Փոքր-ինչ տատանվելով` նա զգուշորեն բացեց աչքերը և նայեց մահճակալին:Սակայն, ի զարմանս իրեն, և’ մահճում, և’ ընդհանրապես սենյակում, ծածկոցով փաթաթված Ցզին-հուայից բացի` մարդ չկար`ո’չ Քրիստոսի նման անծանոթը, ո’չ էլ ուրիշ որևէ մեկը:

«Ուրեմն` դա էլ եմ երազում տեսել»…

Ցզին-հուան վրայից գցեց կեղտոտ ծածկոցը և վեր կացավ: Հետո զույգ ձեռքերով տրորելով աչքերը, ետ տարավ ծանրառագաստը և դեռ քնատ աչքերով սենյակը զննեց:

Պաղ առավոտը սենյակի բոլոր իրերն անողոք լույսի տակ էր ցույց տալիս: Հին սեղանը, մարած լամպը, աթոռները (մեկը շուռէր տված հատակին, մյուսը շրջված էր դեպի պատը), ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ երեկոյան: Իսկ սեղանին, ձմերուկիչրթած կորիզների մեջ, աղոտ փայլում էր փոքրիկ խաչելությունը: Թաթելով լույսից շլացող փայլերը և տնտղելով սենյակը,Ցզին-հուան միաժամանակ անշարժ նստեց դեռ չհարդարված մահճին:

-Ոչ, երեկվանը երազ չէր…-շշնջաց` մտածելով անծանոթի անհասկանալի անհետացման մասին: Իհարկե, կարելի էր մտածել,որ նա սուսուփուս դուրս է եկել, մինչ աղջիկը քնած է եղել: Բայց Ցզին-հուան չէր հավատում, որ գիշերն իրեն այդքանջերմորեն գուրգուրող տղամարդը կհեռանար` առանց հրաժեշտի մի բառ ասելու: Ավելի ճիշտ` նրա համար շատ ծանր էրհավատալ, որ հենց այդպես էլ եղել է: Բացի այդ, Ցզին-հուան մոռացել էր խորհրդավոր օտարերկրացուց ստանալ խոստացածտասը դոլարը:

«Մի՞թե նա իրոք գնացել է»:

Դառնացած սրտով նա ուզում էր հագնել ծածկոցին գցված մետաքսե սև զգեստը, երբ հանկարծ նրա մեկնած ձեռքը քարացավ,իսկ երեսն ասես վառվեց: Արդյո՞ք նրա ներկած դռան ետևում խորհրդավոր օտարերկրացու քայլերի ձա՞յնը որսաց, թե՞ բարձն ուծածկոցը ողողած օղեհոտը գիշերային հուշն արթնացրեց: Ոչ հենց այդ ակնթարթին Ցզին-հուան զգաց, որ հրաշք է եղել, և իրմարմնի վրա չարորակ սիֆիլիսային խոցերը մի գիշերվա մեջ իսպառ ու անհետ չքացել են, ասես րեն էլ եղել:

«Ուրեմն` իրոք Քրիստոսն էր»: Միտակ շապկով թռչելով անկողնուց, ինքնամոռաց, ծնկելով քարե սառը հատակին, ինչպեսհամբարձված Տիրոջ հետ զրուցող չքնաղ Մարիա Մագթաղինացին, ջերմորեն աղոթեց խաչելության առաջ:

Արդեն հաջորդ տարի, գարնանային մի երեկո, ճապոնացի այն երիտասարդ զբոսաշրջիկը, որ մի անգամ արդեն գիշերել էրՑզին-հուայի մոտ, նորից նստած էր նրա դիմաց, լամպի լույսի տակ, սեղանի մոտ:

-Իսկ խաչելությունը դեռ պատի՞ն է,- փոքր-ինչ ծաղրական երանգով նկատեց նա, և այդ ժամանակ Ցզին-հուան, անմիջապեսլրջանալով, նրան պատմեց զարմանահրաշ այս պատմությունը, թե ինչպես է մի անգամ Քրիստոսը գիշերով Նանկին եկել և իրենբուժել սարսափելի հիվանդությունից:

Լսելով աղջկան` երիտասարդ ճապոնացի զբոսաշրջիկն իր մեջ ահա թե ինչ մտածեց.

«Ես ճանաչում եմ այդ օտարերկրացուն: Ճապոնա-ամերիկայան խառնածին է, անունը, կարծեմ, Ջորջ Մերրի է: Նա պարծեցելէր Ռոյթեր գործակալության իմ ծանոթ թղթակցի մոտ, թե մի անգամ Նանկինում գիշերն անց է կացրել մի մատղաշ պոռնկուհուհետ, քրիստոնեուհու, և երբ վերջինս դեռ քաղցր քնած է եղել` սուսուփուս ճողոպրել է: Երբ ես վերջին անգամ Նանկինում էի,իջևանել էի հենց այս հյուրանոցում, որտեղ և նա, այնպես որ, նրան առա այսօր դեմքով հիշում եմ: Նա ներկայացավ որպեսանգլիական ինչ-որ թերթի լրագրող, բայց իրականում շատ անպիատան և վատ մարդ էր: Հետո նա սիֆիլիսի հողի վրախելագարվեց… Ստացվում է, որ նա այս կնոջից է վարակվել: Եվ այս կինը մինչև հիմա այդ սրիկային Քրիստոսի տեղն էդնում: Ասե՞մ նրան ճշմարտությունը, թե՞ լռեմ, որպեսզի նա ցմահ մնա իր երազի մեջ, որ Արևմուտքի հնագույն ավանդազրույցէ հիշեցնում…»:

Երբ Ցզին-հուան ավարտեց իր պատմությունը, ճապոնացին լուցկով վառեց և ծխեց իր բուրավետ սիգարը: Եվ դիտմամբընդունելով այնպիսի տեսք, կարծես իրեն շատ հետաքրքրում է աղջկա պատմածը` մի կերպ հարցրեց.

-Ահա թե ինչ… Տարօրինակ է: Եվ դու դրանից հետո էլ ոչ մի անգամ չե՞ս հիվանդացել:

-Ոչ, ոչ մի անգամ,- առանց տատանվելու և պարզերես պատասխանեց Ցզին-հուան` շարունակելով ձմերուկի կորիզ չրթել:

Advertisements