Օր առաջին

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հետ քայլքով, խոսք ու զրույցով հասանք Հյուսիսային դպրոց:

Բլոգուսուցում.

Նախ խոսեցինք մասնակիցների ՏՀՏ հմտությունների մասին. ով որքանով է օգտվում մեդիայից, գործածում մեդիան իր առօրյայում: Այնուհետև ներկայացրի հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ www.mskh.amԿրթահամալիրի օրացույց,  Մեդիագրադարան, «Դպիր»:  Խոսեցինք բլոգային ուսուցման առավելությունների և ուսուցման անհատականացման մասին, բլոգը որպես առցանց ուսուցման և ծնողի հետ կապն ապահովող գործիք կիրառելու մասին:

Օրն ավարտեցինք հեծանվավարությամբ: Երիտասարդ, ժպտադեմ մասնակիցներից մի քանիսը վերհիշեցին մանուկ հասակում հեծանիվ վարելու իրենց ոգևորությունն ու հավեսը: Խոստովանեցին, որ վաղուց էսպիսի հնարավորություն չէին ունեցել:

Որպես հեռավար աշխատանք վերապատրաստվող մանկավարժական աշխատողներին  առաջարկեցի «Դպիր»-ից կարդալ Յուրա Գանջալյանի Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և Գոհար Բալջյանի Բլոգային ուսուցման առավելությունները հոդվածները: