Օր երկրորդ

Վերապատրաստվողներից յուրաքանչյուրի համար այսօր բացեցինք էլեկտրոնային հասցեներ, յուրաքանչյուր մանկապարտեզի համար բացեցինք բլոգ: Վաղն արդեն բաժիններ կբացենք, նյութեր կհրապարակենք:

Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ

Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ

Արմավիր մարզ, Ջրառատի մանկապարտեզ

Արարատի մարզ, Արտաշատի մանկապարտեզ

Այսօր խոսեցինք ուսումնական բլոգին ներկայացվող պահանջների, կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման, նախագծերի մշակման և իրականացման կարգի մասին:

23030766_1678934108825405_1981619521_o

Որպես հեռավար աշխատանք վերապատրաստվող մանկավարժական աշխատողներին  առաջարկեցի «Դպիր»-ից կարդալ Մարգարիտ Սարգսյանի Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոդվածը: