Աքլորականչ. դասարանական ռադիո

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ

Նպատակը
Բանավոր խոսքի զարգացում
Խմբային աշխատանքներ իրականացնելու կարողությունների և հմտությունների զարգացում
Տեղեկություններ փնտրելու, գտնելու, հավաքելու հմտությունների ձևավորում և զարգացում
Տեղեկություններ հավաքելու, մշակելու, ներկայացնելու հմտությունների զարգացում

Նախագծի  խնդիրները 

  • Սովորողների  մոտ ձևավորել պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ, հմտություններ
  • Բառապաշարի հարստացում և զարգացում
  • Ինքնուրույնության ձեռքբերում
  • Ձայնագրիչից, թվային միջոցներից օգտվելու կարողություններ

Աշխատանքի ընթացքը

  • Դասարանական ռադիո ունենալու գաղափարը քննարկել սովորողների հետ
  • Ընտրել անվանումը՝ քննարկելով  տարբերակները
  • Հավաքել անհրաժեշտ տեղեկությունները, միասին քննարկել, մշակել անհրաժեշտ խոսքն ու պատրաստվել ձայնագրությանը
  • Ռադիոնյութի թողարկումից հետո յուրաքանչյուրը լսում է հրապարակված նյութը, առանձնացնում ստացված և չստացված մասերը
Advertisements