Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողներն ամեն օր խնամում են իրենց բաց միջավայրը` տերևներ հավաքում, դպրոցի հարակից տարածքը մաքրում, ինչպես նաև սենյակային բույսերը ջրում, խնամում: Սովորողները, որպես պարտիզպաններ` ամենօրյա հերթապահությամբ, աշխատում են կրթական պարտեզում: