Karen

Բարև, ձմեռ։ Ձմեռը ցուրտ, բայց գեղեցիկ եղանակ է։ Ձմեռ, դու բեր քեզ հետ Ձմեռ պապիկ, շա՜տ նվերներ ու իմ ծննդյան օրը։

Կարեն Ասլանյան

Artashes

Բարև, ձմեռ, ո՞նց ես: Ինձ նամակ ուղարկիր, որ իրար հետ խոսենք: Ուզում եմ, որ ձյուն բերես:

Արտաշես Գասպարյան

AnahitԲարև, ձմեռ: Շատ եմ սիրում ձմեռ, որովհետև նա իր սպիտակ փաթիլներով գեղեցկացնում  է ողջ քաղաքը: Ձմռան  արձակուրդներին  բակում  ընկերներիս  հետ խաղում եմ: Ձնագնդի ենք խաղում և ուրախանում ենք:

Անահիտ Երեմյան

Alen

Բարև, ձմեռ, քեզ շատ եմ սիրում, քանի որ ծնվել եմ հենց քո եղանակին: Դու շատ գեղեցիկ ես, հեքիաթային, սպիտակ: Սառն ես, բայց ջերմացնում ես: Խնդրում եմ քեզ, բեր քեզ հետ խաղեր, ժպիտներ, լիքը նվերներ:

Ալեն Հարությունյան

AshotԲարև, ձմեռ: Դու շատ սիրուն ես, սպիտակ ու ցուրտ: Ես ուզում եմ, որ  դու գաս ու ինձ շատ գրքեր բերես:

Աշոտ Փանոսյան

ErikԲարև, ձմեռ: Քո  գալով  բոլոր  երեխաները  շատ  են  ուրախանում: Ձմռանն ամեն ինչ  ծածկվում է սպիտակ  գորգով: Ձյան  ժամանակ ընկերնկերով ձնեմարդ  ենք պատրաստում, ձնագնդի ենք  խաղում  և սահնակ  ենք  քշում:  Դասարանով մենք գնում   ենք Ջրվեժի  արգելոց  և  հրաշալի ժամանակ ենք անցկացնում: Ձմեռն  իր  հետ բերում է Ամանորը  և  մենք  անհամբեր  սպասում  ենք  Ձմեռ  պապիկի  գալուստին: Ձմեռը  հրաշքների եղանակ  է: Բարով  ես  եկել, մեր  ձմեռ:

Էրիկ Հովհաննիսյան

ManukԲարև, ձմեռ, դու սպիտակ ես: Ձմե՛ռ, քեզ հետ բոլորին ուրախություն բեր:

Մանուկ Կարապետյան

Raf

Բարև,  ձմեռ, դու  շքեղ  ես  և  սպիտակ: Ուզում  եմՙ  որ  դու  քեզ  հետ  ուրախություն բերես:

Ռաֆայել Խեչոյան

Без названия

Բարև, ձմեռ: Ուզում եմ, որ այս տարի ավելի սպիտակ լինես և տարին քեզ հետ լինի շատ հետաքրքիր, ուրախ: Խնդրում եմ, որ քեզ հետ շատ ձյուն բերես:

Արթուր Զալինյան

Advertisements