Manuk

Ես ուզում եմ, որ այս ձմեռ շատ ձյուն գա:

Թող շատ եղևնիներ աճեն:

Արտաշես Գասպարյան

Ես ուզում եմ, որ դպրոցիս ընկերներն առողջ կյանք ունենան:

Թող բոլոր մարդիկ անուշ երազներ ունենան:

Ուզում եմ, որ իմ դպրոցը շատ սովորողներ ունենա, նրանք շատ խելացի լինեն:

Թող բոլոր մայրիկները լավ կյանք ունենան:

Թող մյուս տարի բալիկներ շատ ծնվեն:

Նարեկ Մանուկյան

Ես աշխարհի բոլոր մարդկանց ցանկանում եմ, որ միշտ ուրախ լինեն:

Թող աշխարհի բոլոր մարդիկ շատ ապրեն և բոլորի երազանքները թող կատարվեն:

Թող բոլոր երեխաները անուշ երազներ տեսնեն:

Մանուկ Կարապետյան

Թող բոլոր երեխաներն առողջ լինեն, ուրախ ու կատարվեն նրանց բոլոր երազանքները:

Արամ Սարքիսսյան

Թող բոլորն ունենան շատ տաք ձմեռ:

Ուզում եմ, որ տարին ուրախ անցնի:

Քանի որ դուք շատ լավն եք, պիտի որ ձեր Նոր տարին էլ լավ անցնի:

Ռաֆայել Խեչոյան

Ես մաղթում եմ աշխարհի բոլոր երեխաներին, որ նրանք լավ մանկություն ունենան։

Անի Եիսսաղոլի

Ուզում եմ ամանորյա շատ նվերներ ունենանք:

Ալեն Հարությունյան

Թող ձմռանը բոլոր մարդկանց երազանքները կատարվեն:

Թող Նոր տարին գեղեցիկ, ուրախ ու հետաքրքիր լինի:

Թող աշխարհը լիքը երազանքներ և նվերներ ունենա:

Անահիտ Երեմյան

Ուրախ, զվարթ Նոր տարի թող լինի: Ձմեռ պապիկը կատարի բոլորի երազանքները:

Էրիկ Հովհաննիսյան

Ես ուզում եմ, որ շատ-շատ ձյուն գա։

Շուտ արի, Նոր տարի, որ ընկերներիս ծնունդները լինեն։

Ես ցանկանում եմ, որ հերթով մեր ուսուցիչների ծնունդները լինեն։

Ուզում եմ, որ ձմեռ պապիկը գա, լիքը նվերներ բերի։

Ես ուզում եմ, որ գունավոր ձմեռ լինի։

Թող լավ մարդիկ լավ անցկացնեն Նոր տարին։

Կարեն Ասլանյան

Ուզում եմ, որ աշխարհում պատերազմ չլինի, որ մարդիկ չմահանան:

Հայկ Բադալյան

Թող բոլոր մարդիկ առողջ ու զվարթ լինեն:

Այս տարվա ձմեռը թող հետաքրքիր, նախշուն և սիրուն լինի:

Արթուր Զալինյան

 

 

Advertisements