Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին և գնում Աֆրիկա:

— Վերջապես եկա մի երկիր, որտեղ  ես չեմ եղել, — ասում էր ձմեռը, — կարծում եմ ինձ շատ կսիրեն, քանի որ ես կզարմացնեմ բոլորին իմ սառնաշունչ քամիներով ու գեղեցիկ փաթիլներով։ Հենց որ ձմեռը պատռեց ամպերը, թափեց փաթիլները, ավելի ուժեղ սկսեց շողալ Աֆրիկյան արևը։ Նա գեղեցիկ փաթիլները հալեցրեց և անձրև դարձրեց։ Սևամորթ մարդիկ երգում ու պարում էին անձրևի տակ։ Նրանք նույնիսկ չնկատեցին անկոչ ձմռանը։ Ձմեռն էլ շոգից խեղդվելով նստեց ճնճղուկի թևին ու թռավ Հյուսիսային բևեռ։

Անի Եիսաղոլի

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել: Նստում է ճնճղուկի թևին և շրջագայում տարբեր երկրներով: Գալիս է Հայաստան և իր հետ բերում ձմռան շունչը: Օրերը սկսում են ցրտել:

Անահիտ Երեմյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին և ճնճղուկը դառնում է սպիտակ: Ձմեռն ու ճնճղուկը զրուցում են ամբողջ ճանապարհին: Ձմեռը ճանապարհորդում է տարբեր երկրներով ու բոլոր երկրները դառնում են սպիտակ:

Ռաֆայել Խեչոյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել: Նա նստում է ճնճղուկի թևին ու գնում է տաք երկիր, մի քիչ ձմեռ տալու, որպեսզի այնտեղի մանուկներին էլ ձմեռ ու ձյուն պարգևի:

Էրիկ Հովհաննիսյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին ու գնում: Ճանապարհին տեսնում է մի տնակ, նա նայում է տնակին, տեսնում է երեխաները ուրախանում են: Մտածում է երկնքից ձյուն թափի, որ երեխաներն իջնեն բակ և խաղան:

Ալեն Հարությունյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել: Նստում է ճնճղուկի թևին, գնում-գնում, հասնում հյուսիսային բևեռ: Հանդիպում է սպիտակ արջին: Իրար հետ ընկերանում են ու խաղում: Արջն այդ օրվանից քնում է ձմռան ճերմակ վերմակի տակ:

Հայկ Բադալյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին և գնում տաք երկիր: Այնտեղ ձյունը հալվում է: Ձմեռը հասկանում է, որ սխալ է թույլ տվել և անմիջապես ետ է վերադառնում:

Նարեկ Մանուկյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին և անցնում երկրից-երկիր: Իր ճանապարհին նա սարերը, դաշտերը, տների տանիքները ծածկում է իր սպիտակ սավանով: Երկնքից թափում է իր փայլուն փաթիլները և ուրախանում: Երեք ամիս ճամփորդում է և հոգնած վերադառնում տուն:

Աշոտ Փանոսյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին ու թռչելով հասնում է Երևան: Տեսնում է մի գեղեցիկ դպրոց ու ներս է մտնում: Տեսնում է երեխաներն ու ուսուցիչները զարդարել են սենյակները ու ձմեռային երգեր են երգում: Այնտեղ այնքան ջերմ և ուրախ մթնոլորտ էր, որ ձմեռը որոշում է իր ծնունդն այնտեղ անցկացնել: Նա մտածում է անակնկալ անել և իր ծննդյան օրը տոնածառով և Ձմեռ պապիկով գալ այդ դպրոց:

Արամ Սարքիսսյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին ու թռչում նրա հետ: Հասնում են անտառ ու ձմեռը տեսնում է, որ ծառերը մրսում են: Նրանց ծածկում է տաք ձյունով:

Հայկ Քալանթարյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին և թռչում Է անտառների, սարերի, մարդկանց վրայով: Ձմեռն ամբողջ քաղաքը պատեց ճերմակ ձյունով: Մարդիկ շատ ուրախացան և շտապեցին ձնագնդի խաղալու:

Արամ Հակոբյան

Մի անգամ ձմեռը որոշում է ճանապարհորդել։ Նստում է ճնճղուկի թևին ու բարձրանում երկինք: Գնում են հեռու գյուղեր և քաղաքներ: Թռչունի թևիկները թափահարելիս ձմեռը իր ձյան սպիտակ ու փորքիկ փալիթները թափում է ներքև: Ձյունը ծածկում է բակ ու փողոց: Երեխաներն ուրախացած սահում են, խաղում և ձնեմարդ պատրաստում:

Դանիել Մարկոսյան

Advertisements