Հունվարի 8-26 — նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ճամբարի ուղղությունները. 

Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային քայլքի նախագծեր
Դպրոց-տուն ճանապարհը՝ քայլքով

Ձմեռային բակային, մարզական  խաղեր՝  ձնագնդի, սահնակ, ձնային նկարչություն, ձմեռային -բակային խաղերի կազմակերպում

«Ուսումնական Ջրվեժ» նախագիծ. ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Բնագիտական-տեխնիկական նախագծեր

Դպրոցը բնագիտական-տեխնիկական բաց արհեստանոց

Բնագիտական արհեստանոց տանը

Նախապատրաստվում ենք Բնագիտատեխնիկական ստուգատեսին

 

  • բնագիտական փորձեր, ռոբոտների, լեգոների հավաքում
  • բնագիտական փորձերի իրականացում, արդյունքների գրանցում
  • ուսուցողական և զարգացնղ խաղերի ստեղծում տանը և դպրոցում

Նախապատրաստվում ենք Դիջիթեքին

  • նյութերի դիտում, քննարկում, ծանոթացում անվանակարգերի հետ

Կարդում ենք Թումանյան. ուսումնական նախագիծ

Նախագծի նպատակը

  • Ծանոթացում հեքիաթագրին, նրա ստեղծագործական գործունեությանը
  • Ընթերցանության և ընթերցասիրության խթանում
  • Խմբային ընթերցանության խթանում

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Նախագծի  խնդիրները 

  • Սովորողների  մոտ ձևավորել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
  • Բառապաշարի հարստացում և զարգացում
  • Միասին ընթերցելու, քննարկելու հմտությունների ձևավորում
  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում /բերանացի/
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում

Տեխնոլոգիական գործունեություն — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսներ

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ: