Ամանորյա քաղցր շոկոլադե ամաններ պատրաստելու համար պետք է ձեռքի տակ ունենալ` շոկոլադ, փուչիկներ, մեկ թեյի գդալ ձեթ, կիվի, խնձոր և մանդարին:
Պատրաստման եղանակը.
Պետք է փուչիկները փչել: Շոկոլադը գոլորշիով հալեցնել և վրան լցնել մեկ թեյի գդալ ձեթ: Երբ շոկոլադը հալվի, փուչիկները մտցնել մեջը, իսկ հետո դնել ամանի մեջ: Երբ շոկոլադը սառի, փուչիկներն ասեղով պայթեցնել: Կստանանք շոկոլադե ամաններ:
Իսկ հետո կտրատել մրգերը և լցնել շոկոլադե ամանների մեջ:
 Ներկայացրեց՝ Հրանտ Այդինյանը