«Սովորող սովորեցնող» նախագիծ Արագածոտնի մարզում՝ Աշտարակի գյուղերի դպրոցներում

Կրթական փոխանակումներ, համագործակցային նախագծեր

Օրը՝  հունվարի 18

Վայրը՝ Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան  դպրոց

Մեկնումը՝ 10.00, վերադարձը՝ 14.00

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ  դասարանցիներ, ծնողներ

Քայլարշավ դեպի Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր, սուրբ Մարիանե եկեղեցիներ

Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Մխիթարյան, Կարինե Մամիկոնյան, Կարինե Խառատյան

Նպատակը.

Ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը

Ազգային մշակույթի յուրացում

Պարերգերի յուրացում-փոխանցում
Հարցազրույցների շարք տեղաբնակների հետ

Քայլերը.

Հարսանեկան-ծիսական երգերի, պարերգերի ուսուցում, շրջայց դպրոցում

Ծրագրում.

  • Հարսանեկան երգեր
Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է,
Էն դիզան, բետ-բետ դիզան՝ գեղի ռեսներն է:

Ճընճըղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճընճըղներ ճըլվըլալեն ՝ էն տիրացուքն է:

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև՝ մեր թագավորն է:

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ՝ մեր թագուհին է:

Սաթոյին գովելու համար ենք եկել

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Իստակ սիպտակ մարմար են,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

  • Հարսանեկան պարեր
  • Խաղեր
Աքլորակռիվ
Գոմշակռիվ