Ժամանակացույցը՝ հունվարի 29-փետրվարի 2, ժամը՝  9.00-9.15

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Պատասխանատուներ՝ 2.2 դասարանցիներ և Կարինե Մամիկոնյան

08:50՝  Միասնական ունկնդրում«Առավոտյան տրամադրություն» (նորվ.՝ Morgenstemning, առավել հայտնի որպես «Առավոտ»), նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երաժշտական ստեղծագործություն Պեր Գյունտ սիմֆոնիկ սյուիտից, որը գրվել է 1875 թվականին՝ դրամատուրգ Հենրիկ Իբսենի համանուն պիեսի հիման վրա։

Հատված պատարագից. Քրիստոս ի մեջ

Մանկական աղոթք.

Ո՛վ մեծ Աստված, որ տվել ես մեզ

Բարի հայր և սիրող մայր,

Տո՛ւր մեզ շնորհք, անենք աղոթք,

Լինենք  անհոգ, ապրենք խելոք,

Պարկեշտ ու հեզ ու սիրենք Քեզ:

Ամեն:

Ուրախ մարմնամարզություն

Հարսանեկան երգերի շարք.

Եղնիկ

Պսակ, պսակ

Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է։
Էն դիզան, բետ-բետ դիզան, գեղի ռեսներն են։

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճնճղներ ճըլվըլալեն, մեր տիրացուքն է։

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև, մե՜ր թագավորն է։

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է։

Աղջկեք պար բռնեցեք

Ծառ ծաղկեցավ

Սաթոյին գովելու համար ենք եկել 

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Իստակ սիպտակ մարմար են,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Տերնդեզ

Տերընդեզ դարմանը կես,

Առ հաց ու կես ելիր գեղես,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ փեշդ վառե,

Որ ազատվես օձեն, չարեն,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Կարդում ենք Հովհաննես Թումանյան.

Ծաղիկները

Ամպն ու սարը

Երգում ենք անգլերեն

Երգում ենք ռուսերեն

Ազգային պարեր՝

Կոմիտաս Շորոր

Թամզարա

Ծննդյան շնորհավորանք

Հայտարարություններ