Մասնակիցները`  2.2 դասարանցիներ

Ժամանակահատվածը`  հունվարի 27-փետրվարի 16

Նախագծի նպատակը

  • Ծանոթացում հեքիաթագրին, նրա ստեղծագործական գործունեությանը
  • Ընթերցանության և ընթերցասիրության խթանում
  • Խմբային ընթերցանության խթանում

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Նախագծի  խնդիրները 

  • Սովորողների  մոտ ձևավորել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
  • Բառապաշարի հարստացում և զարգացում
  • Միասին ընթերցելու, քննարկելու հմտությունների ձևավորում
  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում /բերանացի/
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում

Աշխատանքի ընթացքը

  • Վերհիշել Թումանյանի իմացած, կարդացած ստեղծագործությունները
  • Համացանցում որոնել ծանոթ ստեղծագործությունների մեդիատարբերակներ, նախորդ տարիներին իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով

Կերպար-ներկայացում

Տանն ամեն սովորող ընտրում է իրեն հետաքրքրող կերպարը, անգիր է սովորում ստեղծագործությունը և  ներկայացնում այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:

Տեխնոլոգիական գործունեություն — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսներ

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Նախագծի ամփոփումը`  Թումանյանի այգում:

Advertisements