2800 Երևան նախագծի շրջանակում, նոր ենթանախագիծ «Ծառերը, որպես բնության հուշարձաններ» 

Նախագծի նպատակը

Երևան 2800 նախագծի շրջանակում, քաղաքի, համայնքի, բակի համար պատմամշակութային և բնապահպանական արժեք ունեցող ծառերի, թարմաների հայտնաբերում և պահպանում, ինչպես նաև պետության կողմից հատուկ պահպանվող բնապահպանական նմանատիպ օբյեկտների կարգավիճակի հստակեցում, հին ծառերի ազգային փաթեթի ստեղծում, սովորողների ուշադրության սևեռում էկոլոգիական նմանատիպ օբյեկտներին:

Քայլեր՝

  • Ծառերի, թարմաների ուսումնասիրություն
  • Հետազոտական, լրագրողական աշխատանքներ
  • Լուսանկարչական, գրաֆիկական աշխատանքներ

Հետազոտել, լուսանկարել,  ցուցադրել կենդանի բնության հուշարձան հանդիսացող ծառերի, թարմաների  գեղեցկությունը, կարևորությունը, բարձրացնել նրանց  մշակութային, բնապահպանական նշանակությունը,  հետաքրքրությունը: Նպաստել այդ հուշարձանների պահպանմանը՝ պետական մարմինների, մասնագետների և լայն հասարակության մասնակցությամբ:

Արդյունքում «Կենդանի բնության ծառ-հուշարձանները» լուսանկարչական ցուցադրություն /այդ թվում էլեկտրոնային/:

Նախագծի հեղինակ՝ Քնարիկ Ներսիսյան

Advertisements