downloadՇունն ու մարդը
Լինում է, չի լինում մի շուն ու մի մարդ են լինում: Էս մարդը շան հետ գնում է զբոսնելու: Զբոսնելու ժամանակ մարդը նկատում է, որ շունը չկա ու սկսում է ման գալ շանը: Շանը ման գալու ժամանակ նա տեսնում է, որ իր շնից մեկ ուրիշ մարդու մոտ կա: Նա մտածում է, որ դա իր շունն է, գնում է այդ մարդու մոտ և ասում.
— Ինչո՞ւ ես իմ շունը վերցրել:
Մարդը պատասխանում է.
— Սա իմ շունն է:
Սկսում են կռվել:
Էս մարդը կապտուկներով, կարմրուկներով հասնում է տուն և տեսնում է, որ շունը տանն է:

Ռաֆայել Խեչոյան

Լինում է, չի լինում մի աղվես է լինում: Էս աղվեսն ուզում է ուտել աքլորին, իսկ աքլորը փախնում է: Աղվեսը բռնում է և նրան, ուզում է ուտել: Մինչև ուտելն աքլորը փախնում է ու խորամանկ աղվեսը չի գտնում նրան:

Աշոտ Փանոսյան

28418400_1820792697955189_2057022043_o

Կանաչ-ճանաչ ախպերը

Գնացի արտ, տեսա  կանաչ ախպորը և  ասացի.

—  Էյ  կանաչ-ճանաչ ախպեր,  ինձ բեր արևի   շողեր, անուշահոտ  ծիլ, ծաղիկ ու  խոտ:

Կանաչ  ախպերն էլ պատասխանեց.

—  Լավ, կբերեմ, որովհետև ուզում եմ գարունը շուտ գա, ծաղիկները ծաղկեն, եղանակը տաքանա և գա քո տատիկը:

Հակոբյան Արամ

file

Պոչատ աղվեսն ու ծիտը

Լինում է, չի լինում մի ծիտ, որի ոտքը մի օր փուշ է մտնում: Ծիտը մի օր լսում է պոչատ աղվեսի մասին և որոշում է հանդիպել նրան: 

—  Բարի օր, աղա աղվես,- ասում է ծիտը:

—  Աստծու բարի, — պատասխանում է պոչատ աղվեսը:

—  Տատը պոչդ լավ կտրեց, դու բոլոր հեքիաթների հերոսներին վատություն ես անում, դա էլ քեզ պատիժ:

—  Հեքիաթի վերջում տատը ինձ ներեց և պոչս վերադարձրեց, ես էլ որոշել եմ, որ պետք է բոլոր հեքիաթների հերոսների հետ ընկերանամ,- պատասխանեց աղվեսը:

Կարեն Ասլանյան

Ձախորդ Փանոսն ու Քաջ Նազարը

Քարվան կտրող Քաջ Նազարը մի օր գնում է, գնում, մեկ էլ նկատում է, որ գյուղից հեռացել է: Այդ ժամանակ սիրտն ահ է ընկնում, վախից սկսում է քթի տակ երգել, իրեն-իրեն խոսել: Շատ է գնում թե քիչ, հայտնվում է մի գյուղում, որտեղ էլ մարդիկ ժամ ու պատարագ էին անում: Հարց ու փորձ է անում  և պարզում, որ Ձախորդ Փանոսի քելեխն է: Գյուղի ժողովրդից էլ իմանում է խեղճ Փանոսի գլխով անցածը: Փանոսի կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո էլ որոշ ժամանակ անց Քաջ Նազարի հետ է ամուսնանում:

Կարապետյան Մանուկ