Առավոտյան ընդհանուր պարապմունք

Իրականացվող ուսումնական նախագծեր.

Կարդում ենք Թումանյան

Ծառերը որպես բնության հուշարձաններ

Մայրենի և լեզվագործունեություն

Շաբաթվա ընթերցանության նյութեր.

Հովհաննես Թումանյան. Սուտասանը

Հովհաննես Թումանյան. Կացին ախպեր

Ընտանեկան նախագծեր. Թումանյան կարդում ենք ընտանիքում՝ ներառելով ընտանիքի անդամներին։ Ստեղծվում է  թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ։

Ռոդարիական հնարքների կիրառում. Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք հատվածներ և այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի պատմություն կամ հեքիաթ:

Մաթեմատիկա և տրամաբանական խաղեր
Բանավոր համրանք: Առաջ և ետ հաշիվ տասնյակներով, հարյուրյակներով: Արտադրյալ: Բազմապատկման աղյուսակ: Երկնիշ թվերի գումարումն ու հանումը կարգային անցումով:

Մայրենի + մեդիատեխնոլոգիա. Հովհաննես Թումանյանի, նրա ստեղծագործությունների մասին համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային գրականությունից ինքնուրույն օգտվելու, տեղեկատվություն ձեռք բերելու կարողություններ:

Տեխնոլոգիական գործունեություն. Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներ։

ԹատրոնՄնջախաղի, թաթիկ-տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան։

Երաժշտություն

Թումանյանական օրերի ամփոփում Թումանյանի այգում

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Մեդիատեխնոլոգիական հմտություններ

  • Էլեկտրոնային փոստի գործածում
  • Որոնողական և հետազոտական հմտությունների զարգացում Google որոնողական համակարգի օգնությամբ

Շախմատառաջադրանքներ

Մարմնակրթություն

  • Հեծանվավարություն
  • Լողի պարապմունք Արևմուտքի փակ լողավազանում

Միջավայրի խնամք. հերթապահություն բակում, սենյակային բույսերի ջրում, խնամք

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Մարտի 1-2

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստման ծրագիր