Այսօր գարնան առաջին օրն է։ Ես դասարանցիներիս հետ գնացել էի Թումանյանի այգի։ Այնտեղ բոլորս երգեցինք ու պարեցինք։ Մեծ շրջան էինք կազմել և բոլորս միաձայն կարդում էինք Թումանյանի ստեղծագործությունները։ Հետո հարմարավետ տեղավորվեցինք խոտերի վրա և բաց երկնքի տակ նկարեցինք։ Այսօր շատ լավ օր էր։

Սիրեցի, տպավորվեց նկարչությունը։ Հավանեցի, սիրեցի կամուրջը, որը շատ մեծ էր։ Ես Թումանյանի այգում առաջին անգամ էի։

Անի Եիսաղոլի

Ինձ ամենաշատը դուր եկավ Կիևյան կամուրջը, որովհետև բարձր է։ Ես սիրում եմ բարձրություն և կամուրջը շատ սիրուն էր։

Կարեն Ասլանյան

Մենք գնացել էինք Թումոյի այգի: Ինձ դուր եկան ծառերը, խոտերը: Ինձ շատ դուր եկան աստիճանները, որոնցով իջնում էինք: Այգում խոտերը կանաչ էին, խիտ և գեղեցիկ:

Արթուր Զալինյան

Ինձ զարմացրեց այգու կամուրջը, որովհետև կամուրջը ձորի վրա էր:

Ինձ զարմացրեց այգու գետը, որովհետև գետը ձորում էր:

Հայկ Բադալյան

Ինձ ամենաշատը դուր եկան կամուրջը, խոտերը, ձորը: Կամուրջը ես շատ սիրեցի, որովհետև բարձր էր:

Էրիկ Հովհաննիսյան

Մենք ճամփորդեցինք դեպի Հովհաննես Թումանյանի այգի։ Ինձ շատ դուր եկավ այնտեղի կամուրջը, խոտերը ու այն, որ մենք գուաշով նկարում էինք։

Հրանտ Այդինյան

Այսօր մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի այգի: Այնտեղ մենք երգեցինք,

պարեցինք և նկարեցինք:

Աշոտ Փանոսյան

Մենք երեկ գնացել էինք Թումանյանի այգի: Մենք նույն տեղում արդեն եղել էինք, ուղղակի մի քիչ ներքև: Ներքևով մենք քայլել էինք:

Ռաֆայել Խեչոյան