Ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 2-րդ դասարանցիների համար

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային Paint, Word  ծրագրերով

Պատրաստում են տոնական բացիկներ

Խնամում են սենյակային բույսեր

Նախագծի իրականացման ընթացքը

Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Նախագծի հիմնական թեման, ուղղություններն են մայրիկն ու գարունը:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին /նկարագրել, բնութագրել մայրիկներին/

Մայրիկագովք. ցուցահանդես Հյուսիսային դպրոցի Արևելյան լանջերին

Աքլորականչ ռադիոյի թողարկում՝ նվիրված մայրիկներին

Մայրիկների մոլորակ

Տեխնոլոգիա + մեդիա

Տոնական բացիկների պատրաստում /թղթային, էլեկտրոնային/

Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով

Բնագիտություն + մեդիա

Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում: Ծաղկատունկ:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Երևանյան զբոսայգիներ՝ պլեներ, գարնանային զարթոնքի դիտարկում

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում:

Advertisements