Լրացուցիչ կրթության ճամբար

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆի 69/1

Հեռ․ /010/ 73 52 10, /094/ 92 31 13, /055/ 14 31 13

Ժամանակահատված՝ մարտի 26-30

Լրացուցիչ կրթության ճամբարի հանդիպումների բաղադրիչները և ուսումնական գործունեության ուղղություններն են․ 

  • Առավոտյան միասնական ընդհանուր պարապմունք
  • Շրջակա միջավայրի խնամք. պարտիզապուրակային ամենօրյա գործունեություն
  • Պարի և երգի  ուսուցում
  • Տեխնոլոգիական գործունեություն, կավագործություն
  • Մարզական գործունեություն. մարմնամարզություն, հեծանվավարություն, մարզական խաղեր
  • Նախագծեր ուսումնական ագարակում
  • Ընթերցումներ
  • Ճամփորդություն
  • Քայլարշավ, շրջայց կրթահամալիրի կրթական հաստատություններ

Անհրաժեշտ միջոցներ

  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ /ճամփորդական պարագաներով/
  • տոպրակներ՝ նախատեսված աղբի համար
  • պաշտպանող հիգիենիկ ձեռնոցներ

Ճամբարի աշխատակարգը ըստ օրերի․

26 մարտի, երկուշաբթի

09:00-09:30  Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:10  Շրջակա միջավայրի խնամք, միջանցքների բույսերի խնամք

10:15-10:45 Պարտիզապուրակային գործունեություն. վարդերի ջրում
10:50-11:30  Տեխնոլոգիական գործունեություն, կավագործություն. զատկական կոլաժների ստեղծում
11:30-12:00  Ընդմիջում

12:00-12:40 Հեծանվավարություն
12:50-13:30  Պարի, պարերգի ուսուցում
13:30-14:00  Օրվա ամփոփում

27 մարտի, երեքշաբթի

09:00-09:30  Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00  Շրջակա միջավայրի խնամք
10:00 -15:00 Հոգևոր -զատկական-ընթերցողական նախագիծ. ուսումնական ճամփորդություն Եղվարդ

28 մարտի, չորեքշաբթի

09:00-09:30  Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30-10:30 Կավագործություն

10:30-11:30 Պարտիզապուրակային գործունեություն, ճիմերի ջրում

11:30-12:00 Ընդմիջում

12:00-13:00 Պարի, պարերգի, զատկական երգերի ուսուցում

13:00-14:00 Հեքիաթի ընթերցում. Ջաննի Ռոդարի. Պաղպաղակե դղյակը

29 մարտի, հինգշաբթի

09:00-09:30 Առավոտյան  ընդհանուր պարապմունք

09:30-10:30 Շրջակա միջավայրի խնամք

11:00-16:00 Ուսումնական ճամփորդություն Նորագավթից Այնթապ ջրանցքի երկայնքով

30 մարտի, ուրբաթ

09:00-09:30  Առավոտյան ընդհանուր պարապմունք
9: 30-10:00 Հեծանվավարություն, մարզական խաղեր

10:00-10:30 Ուշադրությունը զարգացնող կառուցողական խաղեր
10:30 -11:30 Լողի պարապմունք փակ լողավազանում
11:50-12:20 Ընդմիջում

12:30-13:00 Այլընտրանքային նկարչություն
13։00-14:00 Պարտիզապուրակային գործունեություն

Advertisements