Ճամբարային օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո շրջեցինք դպրոցում, մաքրեցինք բակը, ջրեցինք-խնամեցինք ներսի ու դրսի ծաղիկները:

Այնուհետև տեխնոլոգիական լաբորատորիայում տեխնոլոգ Տաթև Աթոյանի օգնությամբ զատիկներ պատրաստեցինք՝ գունավոր թղթերով և կավով:

Հետո Ռիմա Երեմյանի օգնությամբ ծաղիկների սերմեր տնկեցինք ու վարդերը ջրեցինք:

Դե, ամենահավեսը ճամբարում հեծանիվ վարելն էր:

Օրվա տպավորություններ. պատմում է թիվ 181 դպրոցի սովորող Մարգարիտա Դավթյանը