Քրիստոս Հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս։

Մեր Զատկի սեղանին կար կուլիճ, ձու, չամչով փլավ և ածիկ։ Մայրիկս կուլիճը թխել էր, փլավը պատրաստել էր, հաջորդ օրն էլ ձուկ էր եփել։ Մենք Զովունի գյուղում ենք տոնել Զատիկը, մեր մեծ տանը, բայց ոչ ոք մեզ հյուր չէր եկել: Մենք գնացինք նաև Էջմիածին:

Կարեն Ասլանյան

Մենք շատ ուրախ ենք անցկացրել Զատկի տոնը: Հյուրեր չենք ունեցել: Կիրակի օրը Զատկի սեղանին պետք է դնել գինի, ձուկ, չամիչով փլավ, ձու: Զատկին ձուն են ներկում:

Քրիստոս Հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս:

Աշոտ Փանոսյան

Մենք զատկական սեղանին դրել ենք գինի, հյութ, լավաշ, թթու վարունգ, կանաչի, չամիչով փլավ, թխվածքաբլիթ, ձուկ: Մենք գնացել էինք եկեղեցի, որ մոմ վառեինք: Ձվակռիվ խաղալուց ես բոլորին հաղթել եմ, բայց ամենավերջում իմ ձուն ընկավ և կոտրվեց:

Անահիտ Երեմյան

Զատկատոնին սեղանին դրել ենք ձուկ, թթու վարունգ, լոլիկ, վարունգ , կանաչի , գինի, թխվածքաբլիթ, հյութ: Մենք տանը ձվեր կռվացրինք ու ես հաղթեցի:

Էրիկ Հովհաննիսյան

Մենք կիրակի օրը նշեցինք Զատիկը: Զատկի սեղանի համար պարտադիր է ձուն, կանաչին և լավաշը, բայց մենք ձու չկերանք: Մենք Զատիկը նշեցինք միայն մեր ընտանիքով: Մեր սեղանին կար մեծ հավ, կարտոֆիլ, կանաչի, մածուն, լավաշ և վարունգ: Մենք երկու ժամով գնացինք եկեղեցի, բայց իմ հայրիկը մի քիչ երկար մնաց:

Ռաֆայել Խեչոյան

Մենք հյուր գնացել ենք, մեր տուն հյուրեր եկել են։ Սեղանին կային ձվեր, կոնֆետներ և չամչով փլավ։ Փլավը պատրաստել էր իմ տատիկը։

Հրանտ Այդինյան

Մենք շաբաթ օրը գնացել էինք Հիշատակի երեկոյի։ Հյուրեր ունեցել ենք։ Հիշատակի երեկոյին շատ մարդիկ կային։

Անի Եիսաղոլի

Շաբաթ օրը առավոտյան մայրիկիս, հայրիկիս և տատիկներիս հետ սկսեցի պատրաստվել Զատկի տոնին: Հայրիկս կատարեց տոնական առևտուրը, տատիկներս պատրաստեցին համեղ տոնական կերակուրներ՝ չամիչով փլավ, ձուկ, սոխի կեղևով ներկած հավկիթներ և խմորեղեն, մայրիկս զարդարեց տոնական սեղանը: Երեկոյան ընտանիքով գնացինք եկեղեցի, տատիկներս հաղորդություն ստացան, վերցրինք ճրագը, մոմ վառեցինք և եկանք տատիկներիս տուն: Մեզ միացավ մորաքրոջս ընտանիքը: Փոքրիկ քույրիկիս հետ ձու կռվացրի: Շատ ուրախ տոնական օր անցկացրի հարազատներիս հետ:

Դանիել Մարկոսյան

Զատկի տոնը նշեցինք մեր բարեկամուհու տանը, ձու կռվեցինք երեխաներով, Զատկի փլավ կերա, բայց առանց չամիչի, հետո պահմտոցի խաղացինք; Ուրախ ժամանակ անցկացրինք:

Արամ Սարքիսսյան

Advertisements