Այսօր Հյուսիսային դպրոցի 2.2 և 4-րդ դասարանների մի խումբ սովորողներ իմ եւ Մամիկոնյան Կարինեի հետ քայլեցին դեպի երկաթգծի հարևանությամբ գտնվող ջերմոցներ: Միասին երգելով անցանք Հյուսիսից Մայր դպրոց տանող ճանապարհը, ապա՝ Մայր դպրոցից Բաբաջանյան փողոցի վերնանցումով, Բախշյան այգով, Արևմտյան դպրոց-պարտեզի կրթական պարտեզով, Ագարակով։ Քայլեցինք ճանապարհն ուսումնասիրելով. դիմացներս Արարատն էր՝ վեհ ու վսեմ, Արա լեռը՝ ուղեկից, մի քիչ այն կողմ ծիրանենիների ընդարձակ, կանաչապատ, խնամված այգիները, հասանք ջերմոցները։ Ծանոթացանք ջերմոցի աշխատակիցների հետ, որոնք մեզ պատմեցին իրենց գործունեության, ջերմոցում իրականացվող հետաքրքիր աշխատանքների մասին:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Advertisements