Կար-չկար ոչ մի տեղ չտանող ճանապարհ կար: Ճանապարհը արծաթե էր: Մի մարդ անցավ այդ ճանապարհով, փոս փորեց և այդ փոսում ոսկի գտավ:

Ռաֆայել Խեչոյան

Մի օր տեսա մի անհասկանալի ճանապարհ և մտածեցի, որ կարելի է այդ ճանապարհով քայլել։ Այնքան քայլեցի, որ մթնեց։ Ես շարունակում էի քայլել, ավելի էր մթնում, նայում էի գետնին։ Գետինը ոչ ասֆալտից էր, ոչ քարից, այլ՝ տարբեր մրգերից։ Ես կերա այդ մրգերի ամենաքաղցր կտորները:

Կարեն Ասլանյան

Կար-չկար մի ճանապարհ կար։ Այդ ճանապարհը ոչ մի տեղ չէր տանում։ Որքան էլ գնաս, միևնույնն է, ոչ մի տեղ չես հասնում: Մի մարդ հեծանվով քշեց-քշեց և տեսավ, որ այդ ճանապարհն արդեն վերջացել է, բայց նա այդպես էլ ոչ մի տեղ չի հասել։ Նա տխրեց և որոշեց այլևս չճամփորդել այդ ճանապարհով, քանի որ անիմաստ և անհետաքրքիր էր։ Ավելի լավ է միշտ իմանալ, թե ուր ես գնում և ինչու։

Անի Եիսաղոլի

Կար-չկար մի գիրք կար, որի մեջ ապրում էին ոզնին, կատուն և ընձուղտը: Նրանք հոգնել էին գրքի մեջ ապրելուց և մի օր որոշեցին փախչել: Ճանապարհին հանդիպեցին մեծ դինոզավրի ու որոշեցին կռվել: Երբ նրանք հաղթեցին, կոնֆետների անձրև եկավ:

Նարեկ Մանուկյան

Կար-չկար մի ճանապարհ կար, որը ոչ մի տեղ չէր տանում։ Մի անգամ մի մարդ անցավ այդ ճանապարհով։ Գնաց-գնաց, մթնեց և ոչ մի տեղ չհասավ։ Ճանապարհը շոկոլադից էր ու արդեն առավոտյան այդ մարդը հայտնվեց իր տանը։

Հրանտ Այդինյան

Լինում է, չի լինում մի ծույլ մարդ: Ամբողջ օրը փորձում է ոչինչ չանել: Մի օր էս մարդը իր հարևանին ասում է.

— Էնպես կուզեի հայտնվեի մի վայրում, որտեղ ոչինչ անել պետք չէ:

Հարևանն ասում է.

— Իսկ դու գիտե՞ս, որ նման վայր կա, այնտեղ ոչինչ չկա և ոչինչ անելու կարիք էլ չկա: Այդ վայրը կոչվում է ՈՉ ՄԻ ՏԵՂ: Ուղղակի այնտեղ հասնելու համար պետք է գտնես այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չի տանում:

Ծույլ մարդուն դուր է գալիս հարևանի պատմածը և նա որոշում է գտնել այն: Հավաքում է անհրաժեշտ իրերը և ճանապարհ ընկնում: Մինչև օրս ծույլ մարդը փնտրում է ճանապարհը, որը ոչ մի տեղ չի տանում:

Դանիել Մարկոսյան

Երկար քայլեցի անտառի միջով, հոգնեցի: Նստեցի մի տեղ հանգստանալու և մութն ընկավ: Որոշեցի գիշերել այդտեղ: Կրակ վառեցի ու քնեցի: Առավոտյան նորից ճանապարհ ընկա: Գնացի-գնացի, նորից նույն մասը հասա ու հասկացա, որ այդ ճանապարհն անվերջ է:

Արթուր Զալինյան

Advertisements