Արմավիրը Հայաստանի Հանրապետության մարզերից մեկն է։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։

Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։ Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը, Վաղարշապատը և Մեծամորը:

Advertisements