Պատմում են սովորողները.

Մենք այսօր գնացինք Էջմիածին: Սկզբում եղանք Գևորգյան ճեմարանում, հետո գնացինք Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ մի քանի հոգևոր երգեր երգեցինք: Այգում խոտերի վրա նստած նախաճաշեցինք: Շատ լավ և ուրախ օր անցկացրինք և վերադարձանք դպրոց:

Էրիկ Հովհաննիսյան

Ինձ շատ դուր եկավ այսօրվա ճամփորդությունը դեպի Էջմիածին: Ինձ դուր եկավ գեղեցիկ բնությունը, մաքուր օդը: Այնտեղ մենք տեսանք գեղեցիկ տեսարաններ, երգեցինք Քրիստոսի երգը: Մեզ շատ հանգիստ զգացինք ու վերադարձանք:

Անահիտ Երեմյան

Ես առաջին անգամ էի Արմավիրի մարզում, առաջին անգամ էի Էջմիածնում: Շատ հավանեցի եկեղեցում մեր երգելը, քայլելը մինչև սուրբ Գայանե:

Արամ Հակոբյան

Այսօր մենք գնացինք Էջմիածին: Այնտեղ մենք ծանոթացանք մեր դասընկեր Արամ Սարքիսսյանի հայրիկի հետ, ով մեզ պատմեց Գևորգյան ճեմարանի մասին: Հետո մենք միասին շրջեցինք ճեմարանում, գնացինք Սուրբ Գայանե եկեղեցի:

Մանուկ Կարապետյան

Այսօր մեր դասարանի սովորողների հետ գնացինք Էջմիածին։ Ինձ ամենաշատը դուր եկան Գևորգյան ճեմարանի փայտե աստիճանները։

Կարեն Ասլանյան

Այսօր իմ դասընկերների և ուսուցիչների հետ գնացել էինք ճամփորդության դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այցելեցինք Գևորգյան ճեմարան: Այնտեղ մեզ դիմավորեց իմ դասընկեր Արամի հայրիկը, ում խնդրանքով ճեմարանի սարկավագը հետաքրքիր շրջայց կազմակերպեց: Մենք եղանք Ճեմարանի դասասենյակներից մեկում՝ Կոմիտասի անվան դասասենյակում: Հետո գնացինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցի, Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ երգեցինք Կոմիտասի Հայր մերը: Վերջում գնացինք այգի, որտեղ նախաճաշեցինք և ուրախ վերադարձանք դպրոց:

Դանիել Մարկոսյան

Advertisements