Հորինում ենք հեքիաթի շարունակություն.

Մի անգամ Ալիսա-գլորիկը գլորվում –գլորվում է և ընկնում անտառ: Բոլորը սկսում են ամենուր նրան փնտրել, իսկ Ալիսա-գլորիկը այդ ժամանակ ուրախ, զվարթ թռչկոտում էր անտառում, խոսում էր անտառի ծաղիկների, թփերի հետ: Անցնում են օրեր և մի օր էլ նա  գլորվելով վերադառնում է ընտանիք:

Էրիկ Հովհաննիսյան

Մի օր էլ Ալիսա-գլորիկը գնաց անտառ ու այնտեղ տեսավ հայրիկին: Նա մտավ հայրիկի բաճկոնի գրպանն ու սկսեց թռչկոտել հայրիկի գրպանում: Հետո նա դուրս եկավ ու ընկավ պայուսակի մեջ: Չարաճճի Ալիսան զարմացավ, քանի որ պայուսակի մեջ տեսավ նոթբուք:

Աշոտ Փանոսյան

Ալիսան մի անգամ հեռախոսով խաղալիս ընկավ մեջը և քնեց: Երբ նա քնից արթնացավ, տեսավ, որ գիշեր է: Նա գնաց պարան փնտրելու, որ հեռախոսից դուրս գա: Երկար փնտրելուց նա գտավ մի սանդուղք և բարձրացավ այդ սանդուղքով:

Հայկ Բադալյան

Ծնողները Ալիսայի հետաքրքրությունները վերջնականապես բավարարելու համար, որոշում են նրան համակարգիչ նվիրել՝  միացված ինտերնետին, որպեսզի նա իր բոլոր հարցերի պատասխանները կարողանա գտնել: Սակայն մի օր մտնելով սենյակ տեսնում են, որ միացված համակարգչի դիմաց միայն Ալիսայի կոշիկներն են: Նա նորից գլորվել ու այս անգամ ընկել էր համացանց և այնտեղ նրան գտնելն արդեն շատ բարդ է: Իսկ Ալիսան այնպես էր մոլորվել համացանցում, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չէր կարողանա վերադառնալ տուն: Այնպես որ, եթե համացանցում նկատեք մոլորված Ալիսային, օգնեք վերադառնալ ընտանիք:

Դանիել Մարկոսյան

Մի անգամ Էլ պապը նրան կանչում էր, որ գնան ծնունդի:

— Ալիսա՜, Ալիսա՜, որտե՞ղ ես:

— Այստեղ եմ, պապիկ, այստեղ:

-Որտե՞ղ:

-Կողքիդ ծառի տերևի վրա:

-Սպասի՛ր, հիմա մի փայտ կբերեմ և քեզ այդտեղից կհանեմ:

Ռաֆայել Խեչոյան

Մի անգամ Ալիսա-գլորիկը գլորվում-գլորվում է և ընկնում անտառ: Բոլորը սկսում են ամենուր նրան փնտրել, իսկ Ալիսա-գլորիկը այդ ժամանակ ուրախ, զվարթ թռչկոտում էր անտառում և շարունակում էր թռչկոտել: Ալիսա-գլորիկի տատիկ-պապիկը շատ փնտրելուց հետո գտնում-բերում են տուն: Ալիսա-գլորիկը չի բավարարվում դրանով, նորից տնից դուրս է գալիս ու անհետանում: Նրա հայրիկն ու մայրիկը աշխատանքից վերադառնում են տուն ու չգտնելով Ալիսային շատ են ջղայնանում տատիկի ու պապիկի վրա:

Անահիտ Երեմյան

_ Ալիսա՜… , որտե՞ղ ես:

— Այստեղ եմ, պապի՜կ:

-Ո՞րտեղ՝ այստեղ:

— Ես իմ…: մայրիկի պայուսակի մեջ եմ:

Ալիսան ցանկանում էր տեսնել մայրիկի պայուսակի պարունակությունը և պատահաբար ընկնում է պայուսակի մեջ: Պապիկը մոտենում է պայուսակին և օգնում, որ Ալիսան դուրս գա պայուսակից, այնուհետև պապիկը բացատրում է Ալիսային, որ չի կարելի առանց պայուսակի տիրոջ թույլատվության մտնել ուրիշի պայուսակ, անգամ եթե պայուսակը մայրիկինն է:

Արամ Հակոբյան

Երբ Ալիսային հանեցին հայրիկի գրպանից, նա միանգամից գլորվեց մահճակալի ետևը ու նորից նրան բոլորը փնտրում էին։

Հրանտ Այդինյան