Մայիսի 16-ին Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների խմբով հեծանվային երթ կիրականացվի Հյուսիսային-Արևելյան-Մայր-Արևմտյան դպրոցներ:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանցիներ

Մասնակիցները՝ խուրջիններով

Պատասխանատուներ՝ Տաթև Աթոյան, Կարինե Մամիկոնյան, Աննա Ֆրանգյան

Նպատակը՝ ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի դպրոց-պարտեզներն իրար կապող ճանապարհները, իրականացնել հեծանվային պտույտ Բախշյանի այգում Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիների մասնակցությամբ։

Ընթացքը՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները հեծանվաերթով կգնան Արևելյան դպրոց, Մայր դպրոց, ապա կհասնեն Արևմտյան դպրոց, որտեղ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիների մասնակցությամբ տեղի կունենա հեծանվային պտույտ Բախշյանի այգում:

Ընթացքում կկատարենք հաշվումներ, թե որքան ճանապարհ ենք անցնում և ինչքան ժամանակ է հարկավոր կրթահամալիրի Հյուսիսից Արևելյան դպրոց, ապա Մայր դպրոցի հարակից ճանապարհով Արևմուտք հասնելու համար։

Ճանապարհին մասնակիցները կուսումնասիրեն ճանապարհային երթևեկության համար նախատեսված ճանապարհային նշանները։

Արդյունքում կստեղծվեն ֆոտոշարեր, տեսանյութեր, սովորողների պատումներ, որոնք կտեղադրվեն դասարանական բլոգում:

Advertisements