Ջովանի,  դու շատ թափթփված ես: Դու չես էլ նկատել, թե ինչպես կորցրեցիր քո մատները, ոտքը, ձեռքը, ականջը: Միթե՞ կարող է մարդն այդքան անտարբեր լինել: Որ ճիշտն ասեմ, ես էլ եմ իմ իրերի նկատմաբ անտարբեր: Մենք պետք է ամպայման փոխվենք, որ մեր մայրիկները հպարտանան մեզանով:

Էրիկ Հովհաննիսյան

Բարև Ջովանի: Դու ինչո՞ւ ես այդքան թափթփված: Ես քեզ խորհուրդ կտայի, որ շատ ուշադիր լինես և չկորցնես քո ոտքը, ականջը, քիթը և մարմնի մյուս մասերը: Մայրիկիդ լսիր, որ նա չհուսահատվի:

Աշոտ Փանոսյան

Բարև Ջովանի, դու կարող ես քեզ կարգի բերել, չի կարելի թափթփված և անուշադիր լինել, այդպես բոլորը կծիծաղեն քեզ վրա:

Արամ Հակոբյան

Բարև Ջովանի, քանի որ դու շատ թափթփված ես, ես ուզում եմ դու կոկիկ լինես, ոչ մի բան չկորցնես և մեծերի խոսքերին ուշադրություն դարձնես:

Արթուր Զալինյան

Ջովանի, դու արդեն մեծ ես ու պետք է լինես ուշադիր և՛ քո նկատմամբ, և՛ ուրիշների:

Մանուկ Կարապետյան

Բարև Ջովանի, ես էլ եմ քեզ նման թափթփված, բայց դու շատ մի նեղվիր, որովհետև բոլոր երեխաներն են այդպիսին, պարզապես մեծերը պետք է ներողամիտ լինեն:

Արամ Սարքիսսյան

Բարև Ջովանի։ Քեզ նամակ է գրում Անին: Դու շատ զվարճալի և հետաքրքիր տղա ես։ Ես կարդացել եմ քո պատմությունը։ Անհամբեր կսպասեմ քո նոր արկածներին և պատմություներին, չմոռանաս ինձ տեղեկացնել։ Առայժմ այսքանը։ Հաջողություն։

Անի Եիսաղոլի

Ջովանի, դու այնքան ցրված ես, որ ինչ կորցնում ես, չես էլ պտտվում ետ նայում, կարծես ոչինչ էլ չես կորցրել, ա՛յ թափթփված տղա։

Կարեն Ասլանյան

Բարև Ջովանի, ո՞նց ես: Ինչո՞ւ ես դու մուլտֆիլմում կապույտ ու դեղին և ինչո՞ւ ես դու քանդվում:

Արտաշես Գասպարյան

Բարև Ջովանի, ինչպե՞ս ես: Ես Հայկն եմ: Դու շատ ուրախ ու համարձակ տղա ես: Ուզում եմ, որ լինես կոկիկ, մաքրասեր ու հավաքված: Եթե ինձ լսես, ամենալավ տղան կլինես:

Հայկ Բադալյան

Բարև սիրելի Ջովանի, ինչպե՞ս ես: Գիտե՞ս, ինձ շատ դուր եկավ քո պատմությունը, բայց խնդրում եմ, որ ավելի ուշադիր լինես և ոչինչ չկորցնես:

Նարեկ Մանուկյան

Սիրելի Ջովանի, քեզ գրում է Դանիել Մարկոսյանը: Այսուհետ խնդրում եմ լինել ուշադիր և չկորցնել քո մարմնի մասերն ու հագուստի պարագները, քանի որ քո մայրիկը շատ է անհանգստանում:

Ջովանի ջան, հուսով եմ, որ դու էլ սրանից հետո քո մայրիկին միայն ուրախության և հպարտության առիթներ կպարգևես:

Քո ընկեր՝ Դանիել Մարկոսյան

Բարև սիրելի Ջովանի, ես Ալենն եմ: Ես շատ եմ անհանգստանում քեզ համար, որ դու այդքան թափթփված ես, դու կարող էիր կորցնել քո աչքերը և կորեիր: Մենք բոլորս ենք թափթփված, բայց դա շատ վատ է: Խնդրում եմ հետևիր քեզ, իսկ ես քո օրինակով կփորձեմ ավելի ուշադիր լինել:

Ալեն Հարությունյան