Մայիսի 16-ին Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների խմբով հեծանվային երթ իրականացրինք Հյուսիսային-Արևելյան-Մայր-Արևմտյան դպրոցներ:

Հեծանվաերթի նպատակն էր ուսումնասիրել կրթահամալիրի դպրոց-պարտեզներն իրար կապող ճանապարհները, իրականացնել հեծանվային պտույտ Բախշյանի այգում:

Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները հեծանվաերթով եղան Արևելյան դպրոցում, Մայր դպրոցում, ապա հասան Արևմտյան դպրոց:

Հյուսիսային դպրոցից Արևելյան դպրոց հեծանվային ճանապարհն անցանք 14 րոպեում, Արևելյան դպրոցից դեպի Մայր դպրոց՝ 7 րոպեում, Մայր դպրոցից Արևմտյան դպրոց՝ 17 րոպեում:

Բախշյանի այգում սովորողներն անցորդներին բաժանեցին նաև կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները:

Պատմում են սովորողները.

Ես Զալինյան Արթուրն եմ: Այսօր մենք մի քանի հեծանվորդներով ընկեր Կարինեի և ընկեր Աննայի հետ դուրս էինք եկել հեծանվաերթի: Ես վարում էի կարմիր և սպիտակ հեծանիվը, որը շատ լավն էր, կարևորը արգելակները լավ էին աշխատում: Մենք Հյուսիսային դպրոցից սկսեցինք հեծանվավարությունը միչև Արևելյան դպրոց: Արևելյան դպրոցից անցանք դեպի Մայր դպրոց տանող ճանապարհը, իսկ հետո հասանք Արևմտյան դպրոց, որտեղ էլ մի փոքր հանգստացանք: Հանգստանալուց հետո Բաբաջանյան փողոցով վերադարձանք Հյուսիսային դպրոց:

Արթուր Զալինյան

Ես Մանուկն եմ: Այսօր մասնակցել եմ հեծանվաերթի: Ինձ ամենաշատը դուր եկավ, որ ես վարեցի մեծ հեծանիվ: Մենք Հյուսիսային դպրոցից շարժվեցինք Արևելյան դպրոց, հետո գնացինք Մայր դպրոց, Արևմտյան դպրոց:

Մանուկ Կարապետյան

Ես Կարեն Ասլանյանն եմ։ Ինձ ամենաշատը դուր եկավ կարմիր և սպիտակ հեծանիվը։ Մենք հեծանվաերթով եղանք Արևելյան, Մայր և Արևմտյան դպրոցներում, իսկ հետո վերադարձանք Հյուսիսային դպրոց։

Կարեն Ասլանյան

Ես Ռաֆայել Խեչոյանն եմ: Հեծանվաերթի ժամանակ ինձ ամենաշատը դուր եկավ Արևմտյան դպրոց գնալը, որովհետև մենք Բախշյանի այգում հեծանվային պտույտ արեցինք: Ինձ դուր եկավ Արևմուտքից Հյուսիս գնալը, որովհետև ես սովորեցի հեծանվով վերընթաց ճանապարհ անցնել: Ես շատ եմ սիրում հեծանիվ վարել:

Ռաֆայել Խեչոյան

Advertisements