Սովորողների պատումներ.

Մայիսյան հավաքի շաբաթվա ընթացքում ինձ դուր եկավ, որ մենք նկարում էինք յուղամատիտներով: Մենք նկարեցինք Արարատ  լեռը: Շատ սիրուն տեսարան էր, ամպերը փակել էին Արարատը:

Աշոտ Փանոսյան

Այս շաբաթվա ընթացքում ինձ ամենաշատը դուր եկավ հեծանվաերթը: Մեզ հետ եկան ընկեր Կարինեն և ընկեր Աննան: Հեծանվաերթի ժամանակ մենք գնացինք Մայր դպրոց-Արևելյան դպրոց- Արևմտյան դպրոց: Ինձ ամենաշատը դուր եկավ, որ մենք գնացինք Արևմտյան դպրոց, որովհետև այգում հեծանիվ վարեցինք:

Ռաֆայել Խեչոյան

Այս շաբաթվա ընթացքում ինձ դուր եկավ հեծանվաերթը։ Մենք հեծանիվներով գնացինք Արևելյան դպրոց, հետո էլ գնացինք Յուրի Բախշյանի այգի։

Կարեն Ասլանյան

Advertisements