Երթուղի.

Րաֆֆի-Բաբաջանյան-Ծովակալ Իսակով-Հաղթանակի կամուրջ-Քաղաքապետարան-Անգլիական այգի

 

Վերադարձի երթուղի.

Կանգառ Սեյրանի բարձունքում, շրջակա միջավայրի մաքրություն

 

Բացօթյա ուսումնական պարապմունք Անգլիական այգում
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին, 2-րդ դասարանցիներ
Օրը՝ հունիսի 4

Նպատակը և խնդիրները. 

Ճամբարականների ստեղծագործական, հայրենագիտական,  ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

  • Բացօթյա պլեների կազմակերպում, իրականացում` ներգրավվելով անցորդներին
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, խնամք

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Նախագծի իրականացման նկարագրությունը

  • Հակաբացիլ Կոմիտաս 2018
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ
  • Հարցազրույցներ հանդիպող մարդկանցից
  • Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում
  • Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկների տարածում այգում

Ակնկալվող արդյունքները
Ծանոթանում ենք այգուն, տարածում ենք տեղեկատվական թերթիկներ կրթահամալիրի և կրթահամալիրում իրականացվող գործունեության մասին:
Ճամփորդության ավարտից հետո ճամբարականները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները տեղադրում ենք դասարանական բլոգում, ենթակայքում:

Advertisements