Պատմում են սովորողները.

Ես հիացա մեծ սարերով, ծաղիկներով:  Ամենազարմանալին էլ այն էր, որ երբ մենք կանգ առանք Ագարակի քարափում, ես իմացա, որ այտտեղ մարդիկ են ապրել:

Արթուր Զալինյան

Մենք այսօր գնացինք Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան, Զովասար գյուղ: Ինձ ամենաշատը դուր եկավ ծաղկեփնջեր հավաքելը: Մենք այնտեղ երգեցինք Համբարձման երգեր:

Ռաֆայել Խեչոյան

Ես Զովասարում հավանեցի ծաղիկները, լիճը: Մենք հյուսեցինք ծաղկեպսակներ, խաղացինք Համբարձման խաղեր,

տոնեցինք Համբարձման ծեսը:

Աշոտ Փանոսյան

Մենք գնացել էինք Զովասար, ինձ շատ դուր եկավ եկեղեցին: Մենք Համբարձման երգեր երգեցինք, պարեցինք, Համբարձման խաղեր խաղացինք:

Էրիկ Հովհաննիսյան

Մենք գնացել էինք Արագածոտնի մարզ, Զովասար գյուղ: Ճանապարհին շատ հետաքրքիր էր, ես ցուլ, ոչխարներ ու կովեր տեսա: Բնության գրկում նշեցինք Համբարձման տոնը, երգեցինք, պարեցինք ու խաղացինք: Շատ ուրախ օր էր:

Արամ Սարքիսսյան

Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը՝ հատկապես լիճը: Մենք ծաղիկներ հավաքեցինք, հեռադիտակով դիտեցինք լիճը: Ես առաջին անգամ էի Թալինում և այնտեղ ինձ շատ դուր եկավ:

Մանուկ Կարապետյան

Այսօր մեր դպրոցի 1-3 դասարանների սովորողներով ուղևորվեցինք ճամփորդության դեպի Թալինի Զովասար գյուղ: Հասնելով այնտեղ մենք նախաճաշեցինք, հետո գնացինք Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ հնչեցրինք զանգը: Այնուհետև դաշտում հավաքեցինք յոթ տեսակի ծաղիկներ և Համբարձման տոնի ծաղկեպսակ հյուսեցինք: Զովասարում անցկացրեցինք հետաքրքիր ժամանակ, երգեցինք Համբարձան տոնի երգեր և պարեցինք պարեր: Ուրախ և տոնական տրամադրությամբ վերադարձանք Երևան: Ես ոգևորությամբ ծնողներս պատմեցի մեր անցկացրած ճամբորդության և Համբարձման տոնի մասին:

Դանիել Մարկոսյան

Ինձ զարմանալի էր, թե ոնց էին պսակներ հյուսում, ոնց էին մեծ փնջով ծաղիկներ հավաքում: Ինձ դուր եկավ լիճը։

Կարեն Ասլանյան