Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը մեկնարկող ամառային այս ուսումնական ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր որ ցանկանում են ստեղծական տնօրինել իրենց արձակուրդային  ժամանակը՝ հարստացնել ու ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել,  ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել:

Մասնակիցները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից ժամանած տարատարիք սովորողներ։  Մեկ օրվա ուղեգրի արժեքը 2000 դրամ է:

Դպրոց-պրատեզում գործում են 2-5 տարեկանների պարտեզ լողափով, 5-12 տարեկանների ամառային-լողափնյա ուսումնական ճամբարներ:

Անցկացման վայրը՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոց /Գեղարվեստ/

ճամբարային առօրյան

Ընդհանուր պապապմունք-տողան, մարմնամարզություն, հեծանիվ, երաժշտություն, պար, լող, թվային միջոցների ուսուցում, կերպարվեստ, շախմատ, ուրախ օտար լեզու, ընթերցանություն, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություն։ Ճամբարային գործունեության մի քանի ձևեր կազմակերպվում են  կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, արվեստանոցներում, լաբորատորիաներում: Սննդի կազմակերպում՝ նախաճաշ, ճաշ: Ճաշացուցակը կազմվում է սահմանված կարգով՝ ընդգրկելով միրգ, ամառային աղցան, բնական հյութ

  • Ճամբարային օրվա սկիզբը՝ ժամը 09:00, ավարտը՝ 16:00:
  • Ընդհանուր պարապմունք-տողանը՝ 09:00-09:15
  •  Լողը՝ ժամը 10:00-12:00:

Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական  ևանվտանգության բոլոր կանոններինԴրանք նպաստում և ապահովում են այցելուներիանվտանգությունը և առողջության պահպանումը

Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է կրում, տվյալ ջոկատի ղեկավարը:

Լողափը բացվում է  առավոտյան ժամը 9.30-ից և փակվում է 16:00:

Լողավազաններից օգտվում են՝

  • Ճամբարական ջոկատները

Գույքհանդերձանք՝

  • Լողազգեստ
  • Ռետինե հողաթափեր
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Ջրային ակնոց
  • Արևապաշտպան գլխարկ
  • Արևապաշտպան քսուկ

 

Լողափում արգելվում է՝

  • Լողավազան մտնել առանց ցողվելու
  • Առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել ջուրը
  • Ջուրը մտնել և դուրս գալ առանց հողաթափերի
  • Աղտոտել տարածքը

 

 Նկարագիր՝

Լողորդը լողափ է գալիս համազգեստով և ռետինե հողաթափերով, արևապաշտպան գլխարկով: Կատարում նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս  պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան փայտե արահետի վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է քլորից մաքրվելու համար:

 

Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան

Օգտագործվող ախտահանիչ նյութեր

 

  1. Լողավազանների ջրի վարակազերծման համար
  • Քլոր- շաբաթական 400 գրամ
  • Այգեցիտ – շաբաթական 1.5 լիտր
  • Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում
  1. Լողավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
  • քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)

 

Հասցե՝ Րաֆֆի 69/1, հեռախոս` 043 17 5698, 010735210

Հունիսի 11-16 Կարինե Խառատյան
Հունիսի 18-22, Մարինե Մխիթարյան
հունիսի 25-29, Սիդոնյա Վիրաբյան
հուլիսի 2-7, Մանուշակ Աբրահամյան
հուլիսի 9-13 Կարինե Մամիկոնյան
Հուլիսի 16-20 Մարի Միքայելյան
հուլիսի 23-27
հուլիսի 30-ից օգոստոսի 3
օգոստոսի 6-10
օգոստոսի 13-17
օգոստոսի 20-24
օգոստոսի 27-30

Advertisements