Այսօր Հյուսիսային դպրոցի 1-ին և 2-րդ  ճամբարային ջոկատները Անգլիական այգում ամփոփեցին «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը:

Կոմիտասյան գեղեցիկ հնչյունները տարածվել էին  այգում և գրավել բոլոր այցելուների ուշադրությունը: Ճամբարականները ներկաներին բաժանեցին տեղեկատվական թերթիկներ, պատմեցին դպրոցի մասին:

Նկարչական պլեներից հետո  եղանք նաև Սեյրանի բարձունքում, վերևից դիտեցինք կիրճը, մաքրեցինք տարածքը աղբից և վերադարձանք դպրոց:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի