Պատմում են սովորողները․

Մենք երեկ գնացել էինք Ապարան: Հաղթահարեցինք բարձունքը, ամենավերևում կար եկեղեցի: Իմ քույրիկը բացեց եկեղեցու դարպասն ու եկեղեցու դուռը: Եկեղեցու ետևում ֆուտբոլ խաղացինք ու երգեցինք: Նախաճաշելու ժամանակ մենք տեսանք, որ երկու ցլիկներ կռվում էին: Հետո խաղացինքգնդակով և գտանք ցլի կոտոշ:

Ռաֆայել Խեչոյան

Ինձ շատ դուր եկավ, երբ մենք հաղթահարեցինք բարձունքը: Մենք մտանք եկեղեցի և մոմ վառեցինք: Նախաճաշեցինք, խաղացինք, շատ լավ անցավ։ Աշխարհի ամենալավ ճամփորդությունն էր:

Անահիտ Երեմյան

Մենք հաղթահարեցինք Ապարանի Թուխ Մանուկ բարձունքը։ Մոմ վառեցինք, երգեցինք, ֆուտբոլ խաղացինք, աղբյուրից ջուր խմեցինք։ Բարձունքից իջնելիս ես ընկա, մի քիչ նեղվեցի, որովհետև ոտքս ցավում էր։ Նստեցի հանգստացա, հետո վազվզեցի ու խաղացի։

Կարեն Ասլանյան

Մենք գնացինք ճամփորդության Ապարանի Թուխ Մանուկ։ Ճանապարհին հանդիպեցինք գառնուկների, ոչխարների։

Աշոտ Փանոսյան

Դեպի Թուխ Մանուկ ճանապարհը երկար էր, բայց հետաքրքիր։ Մի քիչ ֆուտբոլ խաղացինք, եկեղեցում երգեցինք, բակում խաղացինք։

Արթուր Զալինյան

 

 

Advertisements