Ամառային ընթերցանություն

Սիրելի սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից կարող ես քո նախընտրած գիրքն ընթերցել: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից: Գիրքը կամ գրքից ընտրված հատվածը ընթերցելուց հետո հարկավոր է այն ներկայացնել, պատմել դրա մասին այնպես, որ մյուսներն էլ ցանկանան դա կարդալ:

Ես առաջարկում եմ կարդալ.
Աստրիդ Լինդգրեն. 

Ջաննի Ռոդարի. 

Էրիխ Ռասպե.

Մարկ Տվեն.

Լայամ Ֆրենկ Բաում.

Հովհաննես Թումանյան.

Ալան Ալեքսանդր Միլն.

Ջեմս Գրինվուդ.

Սերո Խանզանդյան.

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս

  • Ո՞վ է գրքի հեղինակը /գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել/
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա
  • Գրքից դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ

Այս  հարցերին պատասխանելու միջոցով կարող ես նաև պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ /աշխատանքի ներկայացման ձևը դու ընտրիր/:
Քեզ հետաքրքիր ու ուրախ ընթերցանություն:

Տիգրան Հայրապետյան  գրադարանում կա նաև այս գրքերի թղթային տարբերակը:

Մաթեմատիկա

Առցանց առաջադրանքներ

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել քո ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին.

Թեման կարող ես ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Երաժշտական մուլտֆիլմերի փաթեթ

Քեզ մաղթում եմ ուրախ ուսումնական ամառ: 

Ընկերներիդ հետ շատ խաղա, մարզի՛ր մարմինդ ու միտքդ, կոփվի՛ր, վայելի՛ր արևը, ջուրն ու մրգերը:

Advertisements