Նպատակը

Գրական ակումբի ցանցային կապերի ստեղծում, համագործակցությունների խթանում, Բլեյան ցանցի ներկայացում

Վայրը, օր, ժամ

Արագածոտն, Աշտարակ

Հունիսի 27, 09:30- 16:00

Մասնակցիները

Գրական ակումբի անդամներ, մայրենիի ուսուցիչներ, Արագածոտնի մարզի՝  գրականությամբ հետաքրքրված մարդիկ, Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի և գրադարանի աշխատակիցներ

Ընթացքը

09:30- սկիզբը՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

10:00- Աշտարակի Վարդգես Պետրոսյանի դպրոցում գրական ակումբի անդամները կներկայացնեն «Բլեյան» բաց ցանցը, գրական ակումբը, ակումբին անդամակցելու տարբերակները, տեղի կունենա Հեմինգուեյի «Դեղձանիկը՝  նվեր»  ստեղծագործության քննարկում, ապա հարսանեկան պարերգերի ուսուցում:

12:00-  Վ. Պետրոսյանի անվան դպրոցից քայլքով կուղևորվենք Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարան՝ անցնելով Կոմիտասի անվան այգով, Քասախի երկու ափերն իրար միացնող կամրջով, ապա Սիսակյան փողոցով կհասնենք գրադարան:

13:00- Հանդիպում Վարդգես Պետրոսյանի անվան գրադարանի տնօրենի և աշխատակիցների հետ, շրջայց գրադարանում

14:00- քայլք դեպի Պ. Պռոշյանի տուն-թանգարան, Կարմրավոր եկեղեցի

Ավարտը՝ Աշտարակի Հին ջրաղացում:

15:30 Վերադարձ Երևան

Արդյունքում

Բլեյան բաց ցանցին նոր մասնակիցների ներգրավում, գրական ակումբի ՝ ցանցային կապերի ընդլայնում:

Advertisements