Անցկացման վայրը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց

Ժամկետը

Օգոստոսի 28-30, ժամը 10:00-12:00

Մասնակիցները

Այլ դպրոցներից կրթահամալիրի Հյուսիսային դպրոց դիմած 2-3-րդ դասարանցիներ

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Բովանդակությունը

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
  • համակարգչային կարողությունների զարգացում, բլոգավարություն
  • հեծանվավարություն
  • լող

«Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա

  • ուսապարկ /խուրջին/
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ
  • լողազգեստ, լողի պարագաներ
  • անհատական թվային գործիքներ

Օգոստոսի  28
Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

Շրջայց Հյուսիսային դպրոցում

Միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն

Խաղ-ծանոթացում  «Բարև, ես եմ․․․»

Լողուսուցում/ հեծանվավարություն

Օգոստոսի 29

Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

Միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն

Էլեկտրոնային հասցեների բացում, գործածում,  բլոգային ուսուցում

Լողուսուցում/ հեծանվավարություն

Օգոստոսի 30

Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

Մարզատոն

Լողուսուցում