Արթուր

Ես Արթուր Զալինյանն եմ: Իմ ընտանիքը մեծ է, մեր ընտանիքի անդամներն են` մայրիկս, հայրիկս և երկու եղբայրներս: Մեր ընտանիքը շատ լավ ընտանիք է, շատ հետաքրքիր: Իմ ընտանիքում ինձ շատ են սիրում, ես էլ իրենց եմ սիրում: Մենք ապրում ենք սեփական տանը, մեր տունը մեծ է, երեք հարկանի է, Դավթաշենում: Ես պահում եմ շուն, իմ շան անունն է Ցեզր:

Արթուր Զալինյան

Ես Եվան եմ: Ես ապրում եմ Կայարանում: Իմ ընտանիքում ապրում ենք յոթ հոգով՝ մայրիկս, հայրիկս, տատիկս, պապիկս, քույրիկս, հորաքույրս: Իմ ընտանիքն ուրախ է, երջանիկ ու հաջողակ է:

Եվա Բալյան

Սամվել

Ես Սամվելն եմ, ութ տարեկան եմ, ապրում եմ իմ ընտանիքի՝ հայրիկիս ու մայրիկիս հետ: Ես շատ եմ սիրում հայրիկիս հետ հեծանիվ քշել և լեգոներ հավաքել, շատ եմ սիրում մայրիկիս օգնել: Մենք ընտանիքով շատ ենք սիրում հետաքրքիր տեղեր գնալ:

Սամվել Աբգարյան

Ես Սառան եմ, իմ ընտանիքում ապրում ենք վեց հոգով՝ հայրիկս, տատիկս, պապիկս և հորեղբայրներս: Հայրիկիս անունը Հարություն է, տատիկիս անունը Արաքսյա է, պապիկիս անունը Իսկանդար է: Իմ ընտանիքը բարի է, խելացի: Շատ եմ սիրում լողալ, երգել, պարել, նկարել:

Սառա Սուբկուկյան

Ս. ԱրամԵս Արամն եմ։ Իմ ընտանիքում ապրում ենք չորս հոգով՝ քույրիկս, մայրիկս, հայրիկս և ես։ Մեր ընտանիքում շատ լավ է։

Արամ Սարքիսսյան

Ես Հակոբյան Արամն եմ, ապրում եմ իմ հայրիկի, մայրիկի և քույրիկի հետ: Հայրիկիս անունը՝ Արսեն է, մայրիկիս անունը Ալյոնա է, իսկ քույրիկիս անունը Եվա է: Մեր ընտանիքը շատ ուրախ և ֆանտաստիկ է:

Արամ Հակոբյան

download

Իմ ընտանիքում ապրում ենք երեք հոգով՝ հայրիկս, մայրիկս և ես: Հայրիկիս անունը Սերգեյ է, մայրիկիս անունը Զարուհի է, դէ իսկ իմը՝ Դանիել: Հայրիկս մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրիկս՝ ատամնաբույժ, իսկ ես սովորում եմ դպրոցում: Իմ ընտանիքը լավն է, համերաշխ, սիրով և հյուրընկալ:

Դանիել Մարկոսյան

Իմ ընտանիքում բոլորը բարի են։ Իմ ընտանիքը չորս հոգուց է բաղկացած։ Իմ մայրիկի անունը Ռուզաննա է, նա երեսունմեկ տարեկան է։ Իմ հայրիկի անունը Տիգրան է, նա երեսունյոթ տարեկան է։ Իմ քույրիկի անունը Մարիա է, նա չորս տարեկան է։ Իմ անունը Իսահակ է, ես ութ տարեկան եմ։

Իսահակ Մայիլյան

Իմ ընտանիքում կա հինգ մարդ՝ հայրիկս, մայրիկս, քույրիկս, եղբայրս և ես: Իմ ընտանիքը հավես է:

Արտաշես Գասպարյան

 

Ես Հովսեփյան Դանիելն եմ, ութ տարեկան: Իմ ընտանիքում ապրում ենք հինգ հոգով՝ հայրիկս, մայրիկս, եղբայրս և պապիկս: Իմ ընտանիքը շատ խաղաղ է:

Դանիել Հովսեփյան

alenԵս Ալենն եմ, իմ ընտանիքը շատ մեծ է՝ մայրիկս, հայրիկս, քույրիկս, պապիկս, տատիկս: Իմ ընտանիքը երջանիկ է:

Ալեն Հարությունյան

Անի
Ես Անի Եիսսաղոլին եմ։ Իմ ընտանիքում ապրում է չորս հոգի։ Իմ հայրիկի անունը Հենրիկ է, իմ մայրիկի անունը Իրինա է, իմ քույրիկի անունը Ագապե է։ Մեր ընտանիքը շատ ծիծաղալու է։ Ես և իմ քույրիկը կարող ենք ծիծաղել անկապ բաների վրա։ Իմ մայրիկին կարելի է շատ շուտ ծիծաղեցնել, իսկ իմ հայրիկին շատ դժվար է ծիծաղեցնել, բայց հնարավոր է։ Մենք շատ ենք սիրում անակնկալներ անել և միասին խաղալ, զբոսնել։ Մենք ընտանիքով ամբողջ ամառային արձակուրդի ընթացքում բակում ֆուտբոլ, վոլեյբոլ և կլաս էինք խաղում։ Միասին նաև շատ ճամփորդել ենք:
Անի Եիսսաղոլի
Իմ ընտանիքում  ապրում ենք վեց հոգով՝ հայրիկս, մայրիկս, եղբայրս, քույրիկներս և ես: Իմ ընտանիքը շատ համերաշխ է, խաղաղ և ուրախ:
Ռաֆայել Խեչոյան

1

Ես Մանուկ Կարապետյանն եմ: Մենք մեր ընտանիքում ապրում ենք չորս հոգով՝ տատիկս, քույրիկս, մայրիկս, հայրիկս: Տատիկս 58 տարեկան է, հայրիկս 35 տարեկան է, քույրիկս 5 տարեկան է, մայրիկս 35 տարեկան է: Տատիկիս անունը Սուսաննա է, հայրիկիս անունը էդգար է, քույրիկիս անունը Մանե է, մայրիկիս անունը Լիանա է: Իմ ընտանիքը բարի է, հոգատար է և խելացի:

Մանուկ Կարապետյան

Կարեն

Ես Կարենն եմ, մեր ընտանիքում ապրում ենք չորս հոգով՝ ես, մայրիկս, հայրիկս, քույրիկս։ Մենք ապրում ենք 2 հարկանի տանը։ Իմ ընտանիքը հավես, զվարճալի, ուրախ է։ Ես ունեմ երկու գժուկ շնիկներ՝ Մաքսը և Ադոլֆը։

Կարեն Ասլանյան

katrinԵս Ղարիբյան Կատրինն եմ։ Իմ ընտանիքում ապրում ենք 7 հոգով՝ հայրիկս, մայրիկս, տատիկս, պապիկս, քույրիկս, եղբայրս և ես։ Մեր ընտանիքն ուրախ, աշխույժ և կայտառ է։

Կատրին Ղարիբյան

էրիկ

Ես Էրիկն եմ, մեր ընտանիքում ապրում ենք երեք հոգով՝ ես մայրիկս, եղբայրս: Մենք ապրում ենք վեցերորդ հարկում, երկու սենյականոց բնակարանում: Ես ու մայրիկս իրար հետ գործ ենք անում:

Էրիկ Հովհաննիսյան

download

Ես Աշոտ Փանոսյանն եմ: Իմ ընտանիքում ապրում ենք 3 հոգով՝ մայրիկս, հայրիկս և ես: Իմ հայրիկը 37 տարեկան է, մայրիկս նույնպես 37 տարեկան է: Իմ մայրիկի անունը Արփինե է, իսկ իմ հայրիկի անունը Սամվել է: Իմ մայրիկն ու հայրիկը շատ հոգատար են: Իմ ընտանիքը սուրբ է և շատ բարի:

Աշոտ Փանոսյան

Ես Տիգրանն եմ, իմ ընտանիքում ապրում ենք վեց հոգով՝ տատիկս, պապիկս, մայրիկս, հայրիկս և եղբայրս: Տատիկիս անունը Ռիտա է, պապիկիս անունը Քաջիկ է, մայրիկիս անունը Արմինե է, հայրիկիս անունը Լիպարիտ է, եղբորս անունը Դավիթ է: Իմ ընտանիքը բարի է, խելացի: Ես շատ եմ սիրում լողալ և պարել:

Տիգրան Բաբայան

 

Advertisements