Իմ աչքերը շագանակագույն են,  ես բարձրահասակ եմ, իմ մազերը շագանակագույն են, քիթս մեծ է, աչքերս մեծ են, բերանս փոքր է, ականջներս մեծ են:  Իմ սիրած սպորտաձևը ֆուտբոլն է: Բարի եմ, խելացի և լսող:

Աշոտ Փանոսյան

Ես ունեմ սև մազեր, շագանակագույն աչքեր, բարձրահասակ եմ, քիթս մեծ է, ունեմ ոտքեր, ձեռքեր, բերան, եղունգներ, մատներ, ոտքի մատներ: Իմ աչքերն ու ականջները մեծ են: Սիրում եմ ֆուտբոլ խաղալ;

Մանուկ Կարապետյան

Իմ մազերն ու ունքերը սև են,  աչքերս շագանակագույն են, ականջներս փոքր են, վիզս երկար է: Ես բաց մարմնագույն եմ, բարձրահասակ, ունեմ երկար ոտքեր:

Կարեն Ասլանյան

Ես բարձրահասակ եմ, մարմնագույն, իմ մազերը շագանակագույն են, աչքերս էլ են շագանակագույն, իմ բերանը փոքր է, քիթս փոքրիկ, ականջներս էլ են փոքրիկ:

Անահիտ Երեմյան

Ես Էրիկն եմ, ութ տարեկան եմ, այնքան էլ բարձրահասակ չեմ, մազերս և աչքերս սև են, սպիտակամաշկ եմ: Սիրում եմ ֆուտբոլ խաղալ ու դպրոց գնալ: Բնավորությամբ շարժուն ու աշխույժ եմ:

Էրիկ Հովհաննիսյան

Ես Հրանտն եմ, զբաղվում եմ սպորտով, շախմատով և ֆուտբոլով: Սիրում եմ նաև խաղալ իմ փոքր եղբոր հետ:

Հրանտ Այդինյան

Ես Անրին եմ, յոթ տարեկան եմ: Սիրում եմ հեծանիվ քշել, լողալ, զբաղվել սպորտով և բակում խաղալ: Ունեմ երկու կատու, որոնց շատ եմ սիրում: Սիրում եմ իրենց հետ խաղալ, նայել, թե ինչպես են իրենք իրար հետ խաղում: Ուզում եմ դառնալ տիեզերագնաց և շենքեր նախագծող: Իհարկե, շատ եմ սիրում մայրիկիս:

Անդրանիկ Հաբո

Ես շուտով կդառնամ ութ տարեկան։ Բարձրահասակ, նիհարիկ և աշխույժ աղջիկ եմ։ Ունեմ մուգ շագանակագույն մազեր և նույն գույնի աչքեր։ Շատ եմ սիրում գնդակով խաղալ, կավով քանդակներ պատրաստել և հայրիկիս հետ գծագրություններ անել։ Հաճույքով նկարում եմ, գունավորում և տուն-տունիկ խաղում քույրիկիս հետ։ Մայրիկիս հետ էլ  սիրում եմ կատակել, վազվզել ու չարաճճիություն անել։

Անի Եիսաղոլի

Իմ անունը Իսահակ է։ Իմ մազերը սև են, աչքերս շագանակագույն են։ Ես բարձրահասակ եմ։

Իսահակ Մայիլյան

Ես կատակասեր եմ, սիրում եմ բոլորին ծիծաղեցնել և ես շատ ընկերասեր եմ: Սիրում եմ բակում խաղալ:

Նարեկ Մանուկյան

Ես բարձրահասակ եմ, սպիտակամաշկ, ունեմ մոխրագույն աչքեր, դարչնագույն մազեր: Ասում են, որ նման եմ մայրիկիս: Ես խելոք և բարի տղա եմ: Գնում եմ լողի, երգեցողության, Աբակուս կենտրոն և հետաքրքիր սպորտային խմբակ:

Դանիել Մարկոսյան

Advertisements