«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`
- Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք
- Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
- Ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
- Նկարչական պլեներ
- Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին
Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:
Հաղթահարվող բարձունքը՝ Թեժառույք կամ Տրդատավանք
Նախագծի իրականացման օրը՝ սեպտեմբերի 20
Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Նպատակը՝ սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում, նոր ընկերների ձեռքբերում:
Նախագծի ընթացքը
Մինչ բարձունքը հաղթահարելը սովորողները կարդում, բացատրում, սովորում են նշված հեղինակների աշնանային բանաստեղծությունները, աշնանային պատումներ, ընթերցումներ պատրաստում, ինչպես նաև ուսումնասիրում այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին, google map-ով գծում ճամփորդության երթուղին:
Հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը, ուսումնասիրում տեղանքը, վանական համալիրը, աղբից մաքրում տարածքը, լուսանկարում, ապա բարձունքում գտնվող բացատում իրականացնում նկարչական պլեներ:
Մեկնում` Հյուսիսային դպրոցից, սեպտեմբերի 20, ժամը 09:30
Վերադարձ՝ ժամը 16:30
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
Սովորողների հետ նախապատրաստական աշխատանքներ`
Google maps ծրագրով սովորողների հետ գծել ճամփորդության երթուղին:
Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում:
Ամփոփում
Իմ ճամփորդական ուսապարկը. Էրիկ Հովհաննիսյան
Իմ ճամփորդական ուսապարկը. Արամ Հակոբյան
Ճամփորդության նախապատրաստական աշխատանք
Թեժառույք. ճամփորդության մասին անհատական բլոգներում պատմում են սովորողները