Երգացանկ՝ կրտսեր դպրոց

  1. Հայր մեր
  2. Այբ,բեն,գիմ
  3. Կաքավիկ
  4. Ձիուկ
  5. Լորիկ
  6. Եղնիկ
  7. Կռունկ ծափ տու ու թռի
  8. Հոպ, թռի

Տեքստեր և կարաոկեներ

1.Հայր մեր

Հա՛յր մեր,

Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շընորհ

Լի ու լի ամեն օր:

Հա՛յր մեր,

Կյա՛նք տուր մեր հայրիկին,

Կյա՛նք տուր մեր մայրիկին:

Հա՛յր մեր,

Մեզ պահե քո Աջով

Մեզ օրհնե Սուրբ խաչով.

Հա՛յր մեր,

Դու պահապան մեր:

2.Այբ,բեն,գիմ

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո, Նու, շա, ո:

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ, Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Վյուն, փյուր, քե:

3.Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

4.Ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր, Դարեն վեր,

Սիրուն ձիուկ, Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր, Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ, Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի, Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

5.Լորիկ

“>

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

 

6.Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

7. Կռունկ, ծափ տու ու թռի

“>

Կըռունկ ջան, արի, արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

 

Կըռունկ ձախ թևին արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ աջ թևին արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ սարերով արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Գընա արի, ման արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

 

Ցոլա ամպերի տակին,

Ծաղիկ – ծառների տակին,

Կըռունկ, գարնան արևին,

Էկար մըտար մեր այգին:

 

Արևը դարի վըրեն,

Մամուռը քարի վըրեն,

Էրկու կըռունկ եմ տեսել,

Արագած սարի վըրեն:

 

 8.Հոպ, թռի

Կրկնակ.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,

Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի,

Վարսո ջան:

 

Խնձոր ես ծառի վրա,

Հայկո ջան,

Ծաղիկ ես սարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

 

Անուշ տաղ ասող կաքավ,

Հայկո ջան,

Կանգնել ես քարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

 

Ախպեր ունեմ՝ գառնարած,

Հայկո ջան,

Պարի միջին շվարած,

Վարսո ջան,

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Advertisements