Նպատակը՝

Ճանաչել և ուսումնասիրել սեփական բակը /թաղը/, մասնակցել շրջակա միջավայրի խնամքին և բարելավմանը

Տևողությունը՝  հոկտեմբեր ամիս

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում
  • Թվային տեխնիկայից /հեռախոս, ֆոտոխցիկ/ օգտվելու կարողությունների զարգացում
  • Հարցազրույց վարելու կարողությունների զարգացում

Աշխատանքային ուղղություններ՝

  • Թաղի ամենասիրելի հատվածը
  • Թաղի հեքիաթը, անեկդոտը, կենացը, ավանդապատումները
  • Թաղի հայտնի դեմքերը /հերոսները, գործիչները/
  • Թաղի կառույցները /կրպակ, կոշիկի վերանորոգման կետ և այլն…/
  • Թաղի ծագման և անվան պատմությունը
  • Թաղի խաղերը
  • Թաղի զբոսայգին
  • Որտե՞ղ եմ ապրում, ո՞ր թաղամասում
  • Ինչե՞ր կան իմ բակում
  • Ի՞նչը ինձ դուր չի գալիս իմ բակում
  • Ի՞նչը կփոխեի, կլավացնեի իմ բակում
  • Ի՞նչ եմ սիրում անել բակում

Ակնկալվող արդյունք՝

  • Ֆոտոպատումների, տեսանյութերի, ռադիոնյութերի ստեղծում /հարցազրույց ընտանիքի անդամներից կամ թաղի բնակիչներից/
Advertisements