Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև  է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

 Ի՞նչ գույն ունի երկինքը.

 Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք.

 Գրի՛ր հականիշ բառեր.

Վերև-

սպիտակ-

հաստ-

հեռանալ-

 Երկինք նկարի՛ր.

 Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր.

Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է երկինքը կապույտ.