Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս

Խնդիրները`

  • Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում

  • Աշխատանքի ընթացքը

Զրուցել Խնկոյանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել  իմացած, կարդացած ստեղծագործությունները:
Համացանցում որոնել խնկոյանական ծանոթ ստեղծագործությունների մեդիատարբերակներ, նախորդ տարիներին իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Կերպար-ներկայացում

Տանն ամեն սովորող ընտրում է իրեն հետաքրքրող կերպարը, անգիր է սովորում համապատասխան ստեղծագործությունը և դասարանում ներկայացնում այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:

Բնագիտական մեդիաընթերցարանների ստեղծում

Սովորողները Խնկոյանի ստեղծագործություններից առանձնացնում են միջատ-հերոսներին, կենդանի-հերոսներին /մրջյուններ, ծիծեռնակներ, գայլեր, կատուներ/, համացանցից  տեղեկություններ են հավաքում նրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: PowerPoint ծրագրով հավաքում են՝

  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:
Սպասվելիք արդյունքները
Մեդիաներկայացումներ, փոքրիկ մանրապատումներ, թատերական ներկայացումներ
Ձայնագրություններ, ֆիլմեր
Խնկոյանական ստեղծագործությունների ժողովածու /մեդիափաթեթ/
Ռադիոթողարկումներ

Խնկոյանական մեդիաընթերցարան

Գայլն ու գառը․ Արամ Սարքիսսյան

Ճպուռն ու մրջյունը․ Աշոտ Փանոսյան

Բկլիկ ձկնիկը․ Հրանտ Այդինյան

Խխունջն ու սունկը․ Անահիտ Երեմյան

Ծիծեռնակին․ Սամվել Աբգարյան

Խխունջն ու սունկը․ Անի Եիսաղոլի

Ճպուռն ու մրջյունը․ Կարեն Ասլանյան

Ճպուռն ու մրջյունը․ Իսահակ Մայիլյան

Ճպուռն ու մրջյունը․ Կատրին Ղարիբյան

Ճպուռն ու մրջյունը․ Արտաշես Գասպարյան

Ճպուռն ու մրջյունը․ Եվա, Մարիա Բալյաններ

Ճպուռն ու մրջյունը․ Արթուր Զալինյան

Advertisements