Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան

Պատասխանատու՝ Կարինե Մամիկոնյան

Ծրագիր՝

Կրթահամալիրի հիմնը՝  Անդաստան

Հոգևոր երգ.  Մարմին տէրունական

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.
երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Ֆլեշմոբ

Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խավողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք տըղներ, մաճառ խմենք,

Ավազը, ավազը:

 

Խավողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

 

Դե՛ ճառթի հա՛, դե՛ ճառթի հա՛,

Կըրընգի, կըրընգի,

Չըփչըփացրու, ֆըռռա – խաղա

Տըրընգի, տըրընգի:

 

Խավողը ճառթի, շիրան հանենք,

Ճըփճըփա, ճըփճըփա,

Մաճառ խմենք ու խաղ կանչենք,

Զըրընգա, զըրընգա:

Երգ խնջույքի

Խոսք՝ Արմենակ Սարգսյանի (Սարմեն)
Երաժշտություն՝ Կարո Զաքարյանի

Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր,
Ուրախ ու զվարթ:

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող,
Հայոց խաղողին:

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին:

Գովենք դարեդար
Աշխարքն արդար,
Հայոց աշխարհի,
Արևը պայծառ:

Կենաց երգ

Խմենք հայրենիք, կենացդ երգով

Լինես երջանիկ, քաջ լինես միշտ հոգով:

Կրկներգ. Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Կրծքիդ բյուր գարնան ծաղիկներ բուրեն,

ՈՒ հովերը գան դեմքը քո համբուրեն:

Կրկներգ. Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Խաղաղ, բազմաբերք լինի քո տարին,

Խնդություն ու երգ փռես միշտ աշխարհին:

Կրկներգ. Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Չաչանե պար

 

Advertisements